Logo

Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
00:00 / 11.01.2021Travel
Բացառիկ
138273886 410824886901540 3538568625853601859 n - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

Կորոնավիրուսով պայմանավորված՝ երկարատև դադարից հետո «Անռիվա» ընկերությունը, որը հանդիսանում է «Էյր Կաիրոյի» պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, վերսկսում է կանոնավոր թռիչքները Եգիպտոս՝ Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա: «Անռիվան» մեդիա-տուր էր կազմակերպել Շարմ Էլ Շեյխ: Սա առաջին թռիչքն էր՝ սեպտեմբերի 17- ին, որին նախորդել էր Եգիպտոսի զբոսաշրջության նախարարի այցը Երևան: Լրագրողները մեկնեցին տեսնելու, թե համաճարակի պայմաններում ինչպես է իրականացվում տուրիզմը, ծանոթանալու հիգիենիկ-հակահամաճարակային միջոցառումներին հանգստյան գոտիներում, տնտեսական ճգնաժամի հասցրած վնասին և վերականգնման մեթոդներին: Թռիչքի համար նախ անհրաժեշտ է կորոնավիրուսի թեստ հանձնել. մեկնել թույլատրվում է միայն բացասական պատասխանից հետո:

Մանրամասները՝ ներկայացվող տեսանյութում և լուսանկարներում:

Երեք ժամ թռիչք, որի ընթացքում համտեսում ես եգիպտական համեղ սնունդ, և ահա՝ «Էյր Կաիրոյի» ինքնաթիռից երևում են Շարմ Էլ Շեյխի գեղեցիկ օազիսները:

20200917 114055 2 1 1536x727 1 960x454 - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

Պաշտոնական դիմավորում, անակնկալներ

Հայաստանից առաջին վայրէջքն է, Եգիպտոսը մեզ դիմավորում է տոնական և պաշտոնական:

20200917 115931  2020.09.17 07.24.41 960x454 - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

 

138322057 185156876684385 3533441911320850527 n - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

 

20200917 123856  2020.09.17 07.29.41 960x454 - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

Sun International.  Եգիպտոսի լավագույն տուրօպերատորներից մեկը

Այստեղ ամբողջ ժամանակ մեզ ուղեկցելու է «Սան Ինթերնեյշնլ» զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ Ահմեդ Աբուֆայեդը:  Նա 15 տարի զբոսավար է աշխատում, կատակում է՝ շատ տարածված անուն ունի, Եգիպտոսում մարդաշատ վայրերում եթե ուղղակի կանչենք՝ Ահմեդ, մեծ մասը կարձագանքի:

139349831 2814789885473217 4733236287944108307 n - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

«Սավոյ»

Առաջին կանգառը «Սավոյ» հանգստի գոտին է քաղաքի կենտրոնական մասում՝ սպիտակ, գեղեցիկ, հարմարավետ: Ջերմաչափում են՝ անվտանգությունն առաջնային է: Հյուրերի հանդեպ ընդգծված ուշադիր են այստեղ. յուրաքանչյուրի համար ժամանակ ունեն, սիրալիր պատասխանում են, անձամբ ուղեկցում՝ ուր անհրաժեշտ է: Բարձրակարգ սպասարկումը «Սավոյի» առավելություններից է:

138855753 2746234789039319 8232758383968201652 n - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

 

138185856 505550967085069 7554742307696418252 n - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

 

20200917 185411 960x454 - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

 

138335786 3580477335333545 7505808449134656033 n - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

«Հայաթ Ռիջենսի»

«Հայաթ Ռիջենսին» Շարմ Էլ Շեյխի բարձրակարգ, շքեղ հյուրանոցներից մեկն է՝ «Հայաթ» ցանցի ամենագեղեցիկ ճարտարապետությունն ունի:

20200918 142922 960x454 - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

 

20200918 145032  2020.09.24 07.35.44 960x454 - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

 

20200918 142930 1 960x454 - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

«Գրանդ Ռոտանո Օազիս»

Առանձնահատուկ հանգստի վայր է՝ ամեն ինչ հին եգիպտական ոճով, ժամանակակից սպասարկմամբ, գեղեցիկ տեսքով:

139293164 338415007189697 7399055508781046595 n 1 - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

 

20200920 133852 960x454 - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

«Ֆո Սիզն»

«Ֆո Սիզնը» 7-աստղանի շքեղագույն հյուրանոց է Շարմ Էլ Շեյխում, ուր հանգստանալու են գալիս նաև Եգիպտոսի շեյխերը, աշխարհի բարձրաստիճան պաշտոնյաները:

20200921 125807 960x454 - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

 

20200921 125951 960x454 - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

«Գրանդ Ռոտանա»

Այս հանգստյան գոտին նույնպես հիացնում է իր բարձրաճաշակ ինտերիերով, գեղեցիկ տեսարաններով, հարմարավետությամբ: Այն, սակայն, ավելի շատ հայտնի է արմավենիների տեսականիով ու քանակով. դրանց թիվը հազարների է հասնում:

20200920 130629  2021.01.13 09.50.41 960x454 - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

 

20200920 132356 960x454 - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

Հայերը նախընտրում են հանգստանալ նաև «Ռիֆ Օազիս բիչ», «Գրանդ Օազիս», «Ռիքսոս», «Բարոն», «Մոնտե Կառլո», «Սենսատորի» հանգստյան գոտիներում: Շարմ Էլ Շեյխում հիմնականում բարձրակարգ են հյուրանոցները:

«Farsha». բարի գալուստ հեքիաթ

Անմիջապես ծովափին, ժայռի մեջ կառուցված «Ֆարշան» բառերով նկարագրելու վայր չէ: Լինել Շարմ Էլ Շեյխում և չայցելել «Ֆարշա» բար, կնշանակի կորցնել շատ կարևոր մասնիկ ոչ միայն հանգստից, այլև ընդհանրապես, էսթետիկ, բուռն էմոցիաների, շունչ կտրող գեղեցկության, երաժշտական ընկալման, հոգեկան ներդաշնակության աշխարհից: Այստեղ լինելը կարևոր է. այցելեք և կհամոզվեք:

20200918 201727 960x454 - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

 

20200918 203704 960x454 - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

 

138378606 487234448929620 3827822241648511153 n - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

 

138275999 1351661371835466 3878890498455051040 n - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

«Ծովահենային» զբոսանք՝ չնաշխարհիկ Կարմիր ծովում 

Կարմիր ծովն աշխարհի ամենագեղեցիկն է՝ միշտ հանդարտ, միշտ տաք, անդրջրյա ֆանտաստիկ աշխարհով: Լրագրողների համար պատվիրված էր նորակառույց, գեղեցիկ ու հարմարավետ «Ծովահենը», ուր աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ խոհարարից մինչ նավավար: Նավը մեզ տարավ զարմանահրաշ Սպիտակ կղզի, հիացանք ջրային բազմագույն ու հմայիչ աշխարհով, ճաշակեցինք բարի հսկա հիշեցնող շեֆ-խոհարարի պատրաստած համեղ կերակուրը:

20200922 103915 960x454 - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

 

138267704 150193903573860 5268914915910080616 n - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

 

138638981 397875628141621 4984485057057475075 n - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

 

138332591 842242429953909 866890032510326008 n - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

 

138341071 420067126105816 7857473050591784701 n - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

 

138373423 3210899325678180 3289262190179318193 n 1 - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

 

138224246 400026574617048 8677789368166634014 n - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

Safari Tour. մոգական անապատը

«Սաֆարի տուրն» ամենասպասված պահերից է: Առաջին հայացքից ամայի անապատը անդիմադրելի ձգողություն ունի. բավական է մեկ ամգամ լինել, և շարունակ վերադառնալ ես ուզում: Այստեղ հասկանում ես, որ անապատի մասին բոլոր միստիկ պատմություններն իրականության եզր ունեն: Մայրամուտն անապատում պակաս հմայիչ չէ, որքան ծովում:

138187232 767259463901521 4543629439694038418 n - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

«Հազար ու մի գիշերվա» քաղաքը       

Շոգի պատճառով կյանքը Շարմ Էլ Շեյխում սկսվում է գիշերը. խանութները, ժամանցի կենտրոնները փակ են ցերեկը: Բազմազգ զբոսաշրջիկները ժպտում են բարեհամբույր. ջերմ, ընկերական մթնոլորտ է: Ամենուր զգում ես Եգիպտոսի տաք շունչը:

138345463 395729031536203 8180646408493205340 n - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

 

138322054 227465379029829 519143473841371966 n - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

 

20200920 212914 960x454 - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

 

20200918 230937 960x454 - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

Եգիպտական շոուների անբաժանելի մասն են պարերը, աներևակայելի է, թե ինչպես է հնարավոր այդքան պտտվել:

20200917 233211 960x454 - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

Եգիպտացի երեխաները, ինչպես մոլորակի բոլոր մանուկները, հրաշալի են: Նրանք յուրահատուկ աչքեր ունեն՝ սև, գեղեցիկ և մեծ:

138381402 149059246857606 5403334866916934340 n - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

 

138208977 692233408107009 7968567245516292951 n - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

 

138584058 741621193419900 8753157483406618922 n - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

Հրաժեշտ՝ վերադարձի նախապայմանով

Լրագրողական այցը Շարմ Էլ Շեյխ ամփոփվեց հրաժեշտի երեկոյով, որի ընթացքում ևս մեր եգիպտացի գործընկերները հաճելի անակնկալներ մատուցեցին: Նրանք նորից ու նորից շեշտեցին, որ մենք երկու հնամենի ազգ ենք՝ տարբեր, բայց հարուստ մշակույթով, ընտանիքի, բարեկամների հանդեպ ընդհանուր արժեքներով: Եվ, իսկապես, Հայաստանի համար Եգիպտոսը տուրիզմի առումով լավագույն ուղղություններից է՝ մատչելի, հարմարավետ, հաճելի, բարձրակարգ սպասարկմամբ:

20200923 215238  2021.01.13 09.55.59 960x540 - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

 

20200923 214426 960x454 - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

138704546 1625395790996807 9036474444495533705 n - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour

«Անռիվան»՝ ապահով, լիարժեք հանգստի գրավական

Ամբողջ խնդիրը պատասխանատվությունն է. երբ դուք գործ եք ունենում «Անռիվայի» հետ, այլևս մտահոգվելու կարիք չկա, թե կհասցնե՞ք արդյոք թռիչքին, անվտա՞նգ կլինի հանգիստը, լավ կանցնի՞ ժամանակը, չեք մնա՞ անծանոթ ճանապարհներին… Չե՛ք մնա, ձեզ պարբերաբար կզանգեն կհիշեցնե՛ն թռիչքի ժամը, ձեր փոխարեն կմտածե՛ն ձեր լիարժեք հանգստի, հաճելի ժամանցի մասին, հոգ կտանե՛ն ձեր անվտանգ ճամփորդության համար, կսպասարկե՛ն բարձր մակարդակով: Դուք կսիրե՛ք Եգիպտոսն ամեն գնալով ավելի շատ, իսկ էլի գնալ կցանկանա՛ք, քանի որ «Անռիվան» լուրջ և վստահելի գործընկեր է:

138390235 460151621647617 918633688632084990 n - Եգիպտոս՝ գեղեցիկ, մատչելի, մեր պես հին, մեզնից տարբեր. Media Tour