Logo

Եղիսաբեթ թագուհին ապաքինվել է կորոնավիրուսից

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:00 / 02.03.2022Լրահոս
Եղիսաբեթ II  թագուհի

Եղիսաբեթ II թագուհին ապաքինվել է կորոնավիրուսով վարակվելուց հետո։ Ըստ Daily Mail-ի՝ անցած կիրակի թագուհին գնացել է Վինձոր, որտեղ արքայազն Ուիլյամն է եղել Քեյթ Միդլթոնի և երեխաների հետ և արքայադուստր Եվգենիան ամուսնու՝ Ջեք Բրուքսբանկի և մեկամյա որդու՝ Օգյուստի հետ՝ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ թագուհու հիվանդության մասին հայտնի է դարձել մոտ երկու շաբաթ առաջ։ Նույնիսկ այն ժամանակ Բուքինգհեմյան պալատը շտապել էր հավաստիացնել բրիտանացիներին, որ ոչինչ չի սպառնում թագուհու կյանքին և առողջությանը, բայց դա, միևնույն է, չի ազատել մի շարք ասեկոսեներից:

Իր հիվանդության ընթացքում թագուհին չեղարկել է բազմաթիվ տեսազանգեր, որոնցից էլ մամուլը եզրակացրել է, որ նրա վիճակը շատ ծանր է։ Ամերիկյան Hollywod Unlocked տաբլոիդը նույնիսկ հայտարարել էր Եղիսաբեթ II-ի մահվան մասին։ Վիրուսի պատճառով թագուհին ընդամենը մի քանի օրով կորցրել էր ձայնը: