Logo

Եղիսաբեթ II-ը պատմության երկրորդ ամենաերկար կառավարող միապետն է

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:02 / 13.06.2022Լրահոս
Queen Elizabeth II-2022

Եղիսաբեթ 2-րդը, ով արդեն 70 տարի գահին է, երկրորդ տեղն է զբաղեցրել պատմության մեջ ամենաերկար կառավարող միապետների ցուցակում։

Վարկանիշը գլխավորել է Ֆրանսիայի թագավոր Լուի XIV-ը, որը կառավարել է 72 տարի 110 օր։ Այսպիսով, երկու տարուց էլ քիչ ժամանակ է պակասում Եղիսաբեթ II-ին պատվավոր առաջին տեղից։ Երրորդ տեղը զբաղեցրել է Թաիլանդի թագավոր Բումիբոլ Ադուլյադեյը։ Նորին Մեծությունը կառավարել է 70 տարի 126 օր՝ 1927 թվականից մինչև 2016 թվականը։

Ի դեպ, Սվազիլենդի թագավորը (այժմ՝ Էսվատինիի Թագավորություն) նշված չէր ցուցակում։ Նա իշխանության ղեկին է եղել 82 տարի 254 օր։

Աղբյուրը՝ sky news