Logo

Եղիսաբեթ թագուհին, կարծես, լքում է Բուքինգհեմյան պալատը

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:21 / 10.03.2022Լրահոս
Եղիսաբեթ թագուհի

 Եղիսաբեթ II-ը, կարծես, թոշակի է անցնում։ Ըստ UK Times-ի՝ 95-ամյա թագուհին որոշում է կայացրել ընդմիշտ թողնել Բուքինգհեմյան պալատը, որտեղ ապրել է իր կյանքի մեծ մասը, և բնակություն հաստատել Վինձորում գտնվող իր ամրոցում:

«Նա շատ է սիրում Վինձորը», - UK Times-ին ասել է թագավորական կենսագիր և Բերքշիրի փոխլեյտենանտ Հյուգո Ուիկերը : «Վերջին ամիսներն թագուհին արքայազն Ֆիլիպի հետ այնտեղ է անցկացրել՝ նախքան նրա մահը»:

Բուքինգհեմյան պալատը դարերի ընթացքում մի կառավարող միապետից անցել է մյուսին՝ դառնալով նրա տունը: Եղիսաբեթ II-ի որոշումը կարող է նշանակել, որ նրա ավագ որդին՝ Չարլզը, շուտով կհաստատվի պալատում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չարլզի գահ բարձրանալը կարող է պատճառ դառնալ, որ արքայազն Հարին և Մեգան Մարքլը վերադառնան իրենց թագավորական պարտականություններին։