Logo

Ամերիկյան տաբլոիդներից մեկը հայտնել է թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան մասին․ Բրիտանիան հերքում է

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:00 / 23.02.2022Լրահոս

 Եղիսաբեթ II -2022

Ամերիկյան Hollywood Unlocked հրատարակությունը հայտնել է Եղիսաբեթ II թագուհու մահվան մասին։ Բրիտանիայում պնդում են, որ սա կեղծիք է։ Հրատարակությունը թագուհու մահվան մասին իր լուրերում հղում է անում Բուքինգհեմյան պալատի աղբյուրներին։

«Թագուհին պետք է մասնակցեր բրիտանական Vogue-ի խմբագիր Էդվարդ Էնինֆուլի հարսանիքին, սակայն նրան մահացած են գտել»։

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի աշխատակազմի ղեկավար Դայո Օքեվալեն BNO News-ին ասել է, որ թագուհու մահվան մասին լուրը «սուտ» է ։ Բուքինգհեմյան պալատն այս կապակցությամբ դեռ պաշտոնական հայտարարություն չի արել։

Բրիտանացի Ռիկարդո Բրուքսն իր Twitter-ում նույնպես հերքում է ամերիկացի լրագրողների տվյալները։

«Թագուհի Էլիզաբեթը չի մահացել. Այս մասին առաջինը կհայտներ BBC-ն այն բանից հետո, երբ նրա անձնական քարտուղարը կտեղեկացներ թագուհու մահվան մասին։ Կա բարդ և լավ մտածված ծրագիր, թե ինչպես պետք է հայտարարվի թագուհու մահվան մասին»,- մեկնաբանել է Բրուքսը: