Logo

Հաջորդը Coca-Cola-ն եմ գնելու, որ կոկաինը վերադարձնեմ դրա բաղադրության մեջ․ Մասկի նոր գրառումը

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:38 / 28.04.2022Լրահոս
Իլոն Մասկ-Coca-Cola

Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը նոր սկանդալային գրառում է արել իր ձեռք բերած Twitter սոցիալական ցանցում։

«Հաջորդը Coca-Cola-ն եմ գնելու՝ կոկաինը դրա բաղադրության մեջ վերադարձնելու համար»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մասկը 44 միլիարդ դոլարով ձեռք է բերել Twitter սոցիալական ցանցը։ 

Գործարարը նշել էր, որ Twitter-ն ավելի լավը կդարձնի՝ օգտագործելով դրա ամբողջ ներուժը.

«Խոսքի ազատությունը՝ գործող ժողովրդավարության հիմնաքարն է, իսկ Twitter-ը թվային հարթակ է, որտեղ քննարկվում են մարդկության ապագայի համար կենսական նշանակություն ունեցող թեմաներ: Ցանկանում եմ Twitter-ը դարձնել ավելի լավը, քան երբևէ եղել է․ ավելացնել նոր հնարավորություններ, հանրության համար հասանելի ալգորիթմներ ստեղծել, օգտատերերի վստահությունը շահել, սպամ-բոթերից ազատվել և հաստատել յուրաքանչյուր կենդանի մարդու հաշիվ»,- ասել է Իլոն Մասկը։