Logo

Emily in Paris. hերոսուհու ոճի վերլուծություն

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 06.05.2021Լրահոս
Բացառիկ
emily in paris shoes nm - Emily in Paris. hերոսուհու ոճի վերլուծություն

Սկսվել են Emily in Paris սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները:

Դարեն Սթարի նոր՝ «Emily in Paris» շոուն թողարկումից ընդամենը մի քանի շաբաթ անց մեծ աղմուկ է բարձրացրել: Սա, իհարկե զարմանալի չէ. «Sex and the city» ստեղծողի նախնական շարքը չէր կարող չքննարկվեր:

Իրերի դասավորվածությունն այստեղ փոքրի ինչ այլ է. եթե «Sex and the city» ֆիլմի վերջին եթերաշրջանում Քերին սարսափահար փախչում է Փարիզից դեպի իր սիրելի Նյու Յորք, ապա այս անգամ Դարեն Սթարը թույլ է տալիս իր հերոսուհուն լիարժեք վայելել Փարիզի շունչը:

«Հոգով ու մարմնով» ամերիկացուհի Էմիլին գործուղվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝  ֆրանսիացի իր կոլեգաներին  կորպորատիվ «ճիշտ» պատվիրանները սովորեցնելու նպատակով: Մնացած ամեն ինչը նոր միջավայրում օտարերկրացիների մասին դասական սիթքոմներից է: Էսթետիկ պատկերների ու գեղեցիկ հանդերձանքների համար, այնուամենայնիվ, արժե դիտել սերիալը:

Սերիալի ոճաբանը նույն ինքը՝ «Sex and the city» ֆիլմի Պատրիսիա Ֆիլդն է: Իզուր չէ, որ Էմիլիի ոճը երբեմն այդքան հստակ հիշեցնում է Քերի Բրեդշոյի բարդ, ծանրաբեռնված, բայց էֆֆեկտիվ ոճը:

Հերոսուհու կերպարներում Նյու Յորքի բազմաշերտ հանդերձանքը խառնվում է փարիզյան նախշերով. բոլոր տեսակի բերետներիվ մինչև Alice + Olivia ապրանքանիշի Էյֆելյան աշտարակով տոպերը:

3f17458ece9e7fe65dd61e108a5ae62f - Emily in Paris. hերոսուհու ոճի վերլուծություն

Քերիից Էմիլիից ժառանգել է ոչ միայն հագնվելու սերը, այլև կոշիկների տպավորիչ հավաքածուն: Միակ տարբերությունն այն է, որ Մանոլո Բլանիկի փոխարեն հերոսուհին մեծամասամբ նախընտրում է Քրիստիան Լուբուտին, նաև Վիվիեն Ուեսթվուդ, Էլի Սաաբ, Մեյսն Մարգիելա:

emily shoes black loubs pumps - Emily in Paris. hերոսուհու ոճի վերլուծություն          emily shoes elie saab - Emily in Paris. hերոսուհու ոճի վերլուծություն

                                                                                    

emily shoes loub combat - Emily in Paris. hերոսուհու ոճի վերլուծություն                       emily shoes loub printed booties - Emily in Paris. hերոսուհու ոճի վերլուծություն

 Բացարձակ անճաշակություն

Ի՞նչ են մտածում ֆրանսիացիները «Էմիլին Փարիզում» հեռուստասերիալի ոճի մասին

French Grazia-ի գլխավոր խմբագիր Մաթիլդա Քարթոնը նշում է, որ Էմիլիի կերպարը գործնական տեսանկյունից չի համապատասխանում իրականությանը: «Նորաձևության աշխարհի համար կերպարները չափազանց պայծառ, ցուցադրական, ծաղրանկարային են և ոչ այնքան ունիվերսալ, որ հնարավոր լինի կրել ամբողջ օրվա ընթացքում», – ասում է Քարթոնը:

Pictoresq ստեղծագործական գործակալության համահիմնադիր Ստեֆանի Դելպոնը, կուլ գնալով քաղաքավարությանը, հարցին մոտեցել է ավելի օբյեկտիվ տեսանկյունից. «Կարճ ասած, Էմիլիի ոճը ինձ հարազատ չէ»: Ինձ դուր չի գալիս իրերի համադրությունն ու ընտրությունը՝ վարդագույն շալ, վարդագույն և մանուշակագույն գլխարկներ, գանգուր մազեր, տպագրությունների համադրություններ, բազմաշերտ հագուստ: Փրանսիացիներից շատերը միանշանակ կկրեին Chanel պայուսակները, բայց որպես կերպարի առանցքային տար, այլ ոչ թե այնպես, ինչպես Էմիլին է համադրում. ամեն ինչ միանգամից:

«Ֆրանսիական ոճը մարմնի ու հագուստի միջև տարածության առկայությունն ու մերկ գոտիների ստեղծումն է, որտեղ գեղեցկությունն ու բնավորությունը կարող են բնականորեն արտահայտվել», – ասում է Դելպոնը:

emily in paris1 960x1440 - Emily in Paris. hերոսուհու ոճի վերլուծություն      sub buzz 875 1602710926 22 960x1450 - Emily in Paris. hերոսուհու ոճի վերլուծություն

Իսկ ի՞նչ է մտածում սերիալի ոճաբան Պատրիսիա Ֆիլդը

«Երբ ես նայում եմ Լիլի Քոլինզին, տեսնում եմ երիտասարդ Օդրի Հեփբերնին: Լինելով Օդրիի մեծ երկրպագու՝ ցանկանում էի հարգանքի տուրք մատուցել նրան»

Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են կրկնել Էմիլիի շքեղ ոճը, Պատրիսիա Ֆիլդը խորհուրդ է տալիս հետևյալը. «Գտեք ձեր պահարանում տարբեր իրեր և և կրեք այնպես, ինչպես նախկինում երբևէ չեք կրել: Դուք կզարմանաք: Կարևոր է, որ բացեք ձեր միտքը դեպի նորը և փակեք հին սովորույթների և «թրենդային» իրերի համար: Իմաստը եզակի լինելն է՝ չմոռանալով, թե ով ես իրականում»: