Logo

«Էնիգմա» սև ալմաստն աճուրդում վաճառվել է 4,3 մլն դոլարով

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:03 / 10.02.2022Լրահոս
Էնիգմա-սև ալմաստ

Sotheby's աճուրդի տունն աճուրդի է հանել «Էնիգմա» սև ալմաստը, որը վաճառվել է 4,3 մլն դոլարով։ Այն 555,55 կարատ է, իսկ դրա դիմաց վճարել են կրիպտոարժույթով՝ հայտնում է BBC News-ը։ 

Գնորդի անունը սկզբում չի հաղորդվել։ Իսկ ավելի ուշ բիթքոինի հայտնի սիրահար, գործարար Ռիչարդ Հարթն ասել է, որ քարը գնել է նա։

Մինչ այդ, ալմաստը մասնավոր հավաքածուում է գտնվել մոտ 20 տարի։ Այն ոչ մի տեղ չի ցուցադրվել։

Նշվում է, որ գոհարի զանգվածը համեմատելի է բանանի հետ։ Դրա յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն պարունակում է օսբորնիտ հանքանյութ, որը հանդիպում է գրեթե բացառապես երկնաքարերում: Հետևաբար, կա դրա տիեզերական ծագման վարկածը։

черный алмаз