Logo

Դեռահասը 6 տարի ապրել է առանց սոցիալական ցանցերի և ստացել 1800 դոլար

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:00 / 25.02.2022Լրահոս
without social media

2016 թվականին Լորնա Գոլդսթրենդ Կլեֆսաասը մարտահրավեր է նետել իր որդուն, երբ վերջինս 12 տարեկան էր: Լորնայի որդին՝ Սիվերտը, մինչև 18 տարեկանը չպետք է օգտվեր սոցիալական ցանցերից, ինչի դիմաց պետք է գումար ստանար: 

Սիվերտը նախկինում շատ չէր օգտվում սոցցանցերից. միակ հավելվածը Snapchat-ն էր, որն էլ, ի վերջո, ջնջել է:  

Լորնան ոգեշնչվել է ռադիոյով լսած մարտահրավերից, որը կոչվում էր «16-ը 16-ի դիմաց», որտեղ մայրը որդուն տվել է 1600 դոլար, երբ նա 16 տարեկան է դարձել՝ ավելացնելով ևս 200 դոլար: 

Դեռահասը պատմել է, որ ընկերներն իրեն տեղյակ են պահել սոցիալական ցանցերի բոլոր վերջին միտումներից։ Նա նաև նշել է, որ սոցիալական ցանցերից հրաժարվելու պատճառով ավելի շատ ժամանակ ուներ, որը կարող էր ծախսել կրթության և սպորտի վրա կենտրոնանալու համար։

Հարցին, թե արդյո՞ք երիտասարդը կվերադառնա սոցիալական մեդիայի աշխարհ, երբ «գրազն» ավարտվի, Սիվերտը պատասխանել է, որ ինքն արդեն գրանցվել է Instagram-ում: 

Աղբյուրը՝ CNN