Logo

Կոլեկցիոները սխալմամբ վաճառել է 1 միլիոն դոլար արժողությամբ NFT-ն ընդամենը 1 ցենտով

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:05 / 16.03.2022Լրահոս
NFT նկար

NFT կոլեկցիոներ Dino Dealer անվամբ թրեյդերը Թվիթերում գրել է, որ «մեկ կտտոցով կորցրել է մեկ միլիոն դոլար կապիտալ»։ Բանն այն է, որ նա սխալմամբ վաճառել է իր EtherRock հավաքածուից NFT-ն (non-fungible token, ժետոններից յուրաքանչյուրը գնահատվում է 1միլիոն դոլար) 444 wei-ով՝ 444 ETH-ի փոխարեն: Եթե ​​444 ETH-ը 1 միլիոն դոլարից մի փոքր ավելին է, իսկ wei-ը ETH-ի մեկ քվինտիլիոներորդն է, ապա ստացվում է, որ քարը վաճառվել է մեկ ցենտից էլ պակաս արժեքով:

Կոլեկցիոներն ասել է, որ տոկենը վաճառվել է մեկ վայրկյանից էլ քիչ ժամանակում։ Հենց պատվերը հայտնվել է շուկայում, հատուկ բոտը, որը հետևում է NFT-ի գներին, անմիջապես գնումներ  է կատարել:

Dino Dealer-ը փորձել է կապ հաստատել սեփականատիրոջ հետ։

«Պարոն, կարո՞ղ եք վերադարձնել տոկենը: Ես մեծ սխալ թույլ տվեցի, ձեր բոտն առաջ անցավ իմ գործարքից»,- գրել է դժբախտ վաճառողը: