Logo

Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:39 / 26.05.2022Լրահոս
տիեզերական արբանյակ

Մայիսի 25-ին` Երևանի ժամանակով ժամը 22:35-ին, Միացյալ Նահանգների Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Space-X ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում:

Այս մասին ՀՀ կառավարության նիստի մեկնարկին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սրանով Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է տիեզերական դարաշրջան, և մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն» - մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանը:

Armenia-space satelliteArmenia-space satellite 2