Logo

Երկնքի և թշնամու սահմանին․ Գավազան ամրոցն ու Ջողազի ջրամբարը՝ Բերքաբերի ու սահմանի փեշին

Հեղինակ
Ասպրամ Սարատիկյան
00:00 / 11.10.2020Հոդվածներ
Բացառիկ
44 - Երկնքի և թշնամու սահմանին․ Գավազան ամրոցն ու  Ջողազի ջրամբարը՝ Բերքաբերի ու սահմանի փեշին

Այստեղ՝ Բերքաբեր գյուղում խաղալիքների խանութ չկա, կհարցնեք թե ինչո՞վ են խաղում երեխաները ՝ նրանք կպատասխանեն․

—Այ տղա Ռեմբո հլա մի ստի արի, -Բակում բազվզող երեխաները բոլորը կգան, քանի որ գյուղական շրջապատում բոլորի անունը Ռեմբո է , կմոտենան ու ցույց կտան վզին կախված փամփուշտներով հյուսված շղթան, դրանով են խաղում, <<խաղալիքի>> պակաս ցավոք  չունեն։

Ջողազի ջրամբարը բաժանում է հայկական ու ադրբեջանական սահմանը, ջրի մի ափին Բերքաբերն է, մյուսում ադրբեջանական գյուղ, ապրում են հարևանությամբ, երբեմն նստում ու նայում թե ինչպես են հարևանները հողագործություն անում, իսկ ավելի հաճախ իրար անիծում։ Սահմանի եզրին ապրող երեխաների երազանքները խիստ տարբերվում են միջպետական ճանապարհից դեպի մայրաքաղաք ձգվող ճանապարհի գյուղի ու քաղաքների երեխաների երազանքներից,-Միայն խաղաղություն ենք ուզըմ, էլ բան չենք ուզըմ ,-ասում են փամփուշտից խաղալիք սարքող երեխաները։

Համամարդկային տեսանկյունից եթե նայենք, այո պատերազմի կանոնները դաժան են երկու կողմի համար էլ, հայոց անհանգիստ սահմանն էլ այդ դաժանության կրողն է, սակայն սահմանից այս կողմ մենք տարբերվում ենք մեկ առաքելությամբ՝ խաղաղության կոչով․

Ջողազի ջրամբարի հայկական հողին ծաղկում ու բերք է տալիս <<Խաղաղության այգին>>,  որի ծառերը <<քոքահան>> անել փորձող ադրբեջանցիները այդպես էլ չեն հասնում իրենց նպատակին, ծառը ծաղկում ու բերք է տալիս, բերքը հասնում ու գրավում ամբողջ աշխարհը։

Խաղաղության այգու պտուղները ճաշակող աշխարհի քաղաքացիներից սակայն քչերը գիտեն Բերքաբերի տեղը։

Տավուշի սահմանի բիլ աչքերով <<զինվոր>> Բերքաբերի մասին մեր ֆիլմը դիտեք այստեղ ․՝