Logo

Դոլարը՝ 109 , եվրոն՝ 122 ռուբլի․ եվրոյի և դոլարի փոխարժեքները հասել են պատմական նոր առավելագույնի

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:49 / 28.02.2022Լրահոս
null

Այսօր առավոտյան ժամը 10-ին Մոսկովյան բորսայում սկսված առուվաճառքի սկզբում ռուբլու նկատմամբ եվրոյի և դոլարի փոխարժեքները հասել են պատմական նոր առավելագույնի, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքը սակարկությունների ընթացքում հասել է 109,18 ռուբլու, նախորդ նստաշրջանի փակման դրությամբ այն աճել է 31,55%-ով։ Այս մասին են վկայում բորսայի տվյալները Մոսկվայի ժամանակով ժամը 11.57-ին (Երևանի ժամանակով՝ 10․57-ին)։

Եվրոյի փոխարժեքը միևնույն ժամանակ հասել է 122 ռուբլու՝ ավելանալով 31,18%-ով, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով բորսայի տվյալներին։

Փետրվարի 28-ից ուժի մեջ են մտել Ռուսաստանի դեմ արևմտյան նոր պատժամիջոցները՝ Ուկրաինա ներխուժման պատճառով։ Դրանք ներառում են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ակտիվների սառեցում և ռուսական որոշ բանկերի անջատում SWIFT համակարգից։

Պատժամիջոցներին հակազդելու շրջանակում Ռուսաստանի բանկն արդեն հայտարարել է հիմնական տոկոսադրույքի արտակարգ բարձրացման մասին՝ տարեկան 9,5%-ից մինչև 20%: