Logo

«Արսենալը» հետաքրքրված է «Նապոլիի» առաջատարներից մեկի ծառայություններով

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:30 / 05.03.2022ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է «Նապոլիի» իսպանացի պաշտպան Ֆաբիան Ռուիսի ծառայություններով՝ հաղորդում է AreaNapoli-ն։

Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը ցանկանում է ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այնուամենայնիվ, Ռուիսն այնքան էլ հետաքրքրված չէ «Արսենալ» տեղափոխությամբ, քանի որ նախընտրում է «Ռեալ» կամ ՊՍԺ տեղափոխվել։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Ռուիսը «Նապոլիի» կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։