Logo

Facebook-ն արդեն չափահաս է. փաստեր Ցուկերբերգի ընկերության մասին

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:00 / 04.02.2022Լրահոս

happy birthday facebook

Այսօր Facebook-ը 1 միլիարդ դոլար արժողությամբ ընկերություն է: Համացանցային հսկայի հետևում կանգնած է 35-ամյա Մարկ Ցուկերբերգը, որի կարողությունը, համաձայն Bloomberg Billionaires Index-ի, 89.6 միլիարդ դոլար է:

Այսօր լրանում է սոցցանցի ստեղծման 18 տարին: 

  • Սոցիալական ցանցը ստեղծել են Հարվարդի համալսարանի ուսանողները, հանրակացարանում, 2004 թվականի փետրվարի 4-ին։ Սկզբում այն ​​կոչվում էր the facebook։ Մտահղացումն էր ստեղծել Հարվարդի ուսանողների համար տեղեկատու: Ավելի ուշ Facebook-ը դարձել է լիարժեք սոցիալական ցանց։

  • Սոցիալական ցանցի հիմնադրումից 2 շաբաթ անց Հարվարդի ուսանողների 70%-ից ավելին գրանցվել է Facebook-ում։ Ցուկերբերգն այդպես էլ չի ավարտել իր ուսումը Հարվարդում, չնայած այն հանգամանքին, որ հաճախ էր ներկայանում՝ որպես այս համալսարանի շրջանավարտ։

  • Այն բանից հետո, երբ Facebook-ը դադարել է լինել ուղղակի սոցիալական ցանց Հարվարդի ուսանողների համար, բիզնեսները նույնպես սկսել են գրանցվել ցանցում: Առաջինը գրանցվել են Apple-ը, Intel-ը, Amazon-ը և Microsoft-ը։

  • Ֆեյսբուքի առաջին տարբերանշանն անծանոթ մարդու դեմքով է: Օգտատերերը նրան անվանել են «հյուր Facebook-ից»: Ավելի ուշ Մարկ Ցուկերբերգը բացահայտել է, որ առեղծվածային կերպարն Ալ Պաչինոն է:

Facebook 18 years old

  • Facebook-ը հիմնադրել են Մարկ Ցուկերբերգը, Դասթին Մոսկովիցը, Քրիս Հյուզը և Էդուարդո Սավերինը։

  • Facebook-ն ամենահայտնի սոցիալական ցանցն է, այն ունի ամենամեծ լսարանը՝ օրական 1.84 միլիարդ օգտատեր (DAU), ամսական 2.8 միլիարդ օգտատեր (MAU):

  • Facebook Messenger-ը սոցցանցի ամենահայտնի ծառայություններից է:

  • Ֆեյսբուքի տարբերանշանը տարիների ընթացքում մնացել է անփոփոխ. այն նախագծվել է դեռ 2005 թվականին:

  • Facebook-ի մինչ օրս ամենաերկար վթարը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսին. 2019 թվականի հուլիսի 3-ին Facebook-ը, WhatsApp-ը և Instagram-ը ավելի քան 24 ժամով դադարել էին աշխատել:

  • Մեծ և փոքր բիզնեսները Facebook-ի գովազդի վրա ամսական ծախսում են 400-ից 1500 դոլար:

  • Միջին օգտատերը Facebook-ում ծախսում է 35-55 րոպե։ Ենթադրվում է, որ ամեն օր ամբողջ աշխարհը 6 միլիարդ րոպե է ծախսում Facebook-ում։ Սա 22 անգամ ավելի է, քան Google որոնողական համակարգում:

  • Messenger-ը ներբեռնել են 5 միլիարդ անգամ:

  • Ամեն րոպե Facebook-ում 400 նոր օգտատեր է գրանցվում:

  • Օգտատիրոջ էջը կարող է շարունակել գոյություն ունենալ նրա մահից հետո, եթե նա հարազատներին թողնի ցուցումներ, թե ինչպես կարող են օգտագործել այն։ Սոցցանցն ունի հատուկ կարգավորումներ, որոնցում կարող եք ընտրել հարազատին: