Logo

«Ֆասթ Կրեդիտ»-ը շարունակում է աջակցել մշակութային կենտրոնների զարգացմանը

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:02 / 10.06.2022LifeTech
Ֆասթ Կրեդիտ

Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած «Արամ Խաչատրյան» համերգասրահն իր գործունեության ամբողջ ընթացքում հյուրընկալել է համաշխարհային հռչակ վայելող մենակատարների և նվագախմբերի, ինչը ենթադրում և պարտավորեցնում է ունենալ ոչ միայն հյուրընկալ և գեղեցիկ դահլիճ, այլև վերանորոգված և ներկայանալի ենթակառուցվածքներ՝ ի թիվս սանհանգույցների։

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը նույնպես ունի արտասահմանյան հռչակավոր երաժիշտներին, ինչպես նաև մշտական հանդիսատեսին պատշաճ պայմաններում հյուրընկալելու խնդիր՝ կապված սանհանգույցների ոչ բարվոք վիճակի հետ:

Կոմիտասի անվան կամերային  երաժշտության տանը մշտապես տեղի են ունենում բազմաթիվ  համերգներ, փառատոներ, հոբելյանական երեկոներ և, իհարկե, երգեհոնային համերգներ:

Երկու շենքերի սանհանգույցների վերանորոգումն իրականացվում է հայկական ոճով՝ օգտագործելով բացառապես հայկական քարեր՝ չխախտելով շենքերի ընդհանուր ճարտարապետական տեսքը: Նախկինում սանհանգույցները չեն ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց  համար   նախատեսված   հարմարություններ։ Այս նախագծերը լուծելու են նաեւ այդ խնդիրը:

Շինարարական աշխատանքները  սկսված են, և սանհանգույցները շուտով կհանձնվեն շահագործման:

«Ֆասթ Կրեդիտ»-ի Խորհրդի նախագահ Վահե Բադալյանը մշտադիտարկման տակ է պահում Հայաստանի մշակութային ոլորտը, և աջակցությունը շարունակական բնույթ է կրելու: