Logo

«Ֆասթ Շիֆթ». Նոր վճարային համակարգ Հայաստանում

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:15 / 16.02.2022Լրահոս
Ֆասթ Շիֆթ

 

«Ֆասթ Շիֆթ» ընկերությունը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է Դրամական (փողային) փոխանցումների իրականացման և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի ու քլիրինգի իրականացման համար լիցենզիա։

Ընկերությունը նաև ստացել է էլեկտրոնային փողերի թողարկման և իրականացման թույլտվություն։

«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականին Վահե և Վիգեն Բադալյանների կողմից, հանդիսանում է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպության հետ փոխկապակցված ընկերություն:

Ընկերության առաքելությունն է ժամանակակից տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ առավելագույնս հարմարավետ և մատչելի դարձնել վճարումների իրականացման գործընթացը։

«Ֆասթ Շիֆթ»-ը ներկայանում է շուկայում իր սեփական տերմինալային ցանցով, որոնց թիվն այս պահին հասնում է 200-ի։ Ընկերության տերմինալները տեղաբաշխված են ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում։

Տերմինալները տարբերվում են շուկայում առկա տարբերակներից իրենց մասշտաբայնությամբ, յուրօրինակ և հետաքրքիր դիզայնով, ինչպես նաև տարբերվող ինտերֆեյսով։ Նոր տերմինալները մշակելիս Ընկերության համար առաջնային է եղել, այն, որ տերմինալները հարմար լինեն ինչպես փորձառու, այնպես էլ նոր սպառողների համար։

Մինչ տարեվերջ ընկերությունը նախատեսում է տերմինալների ցանցն ավելացնել ևս 1000-ով։

Ցանցի ընդլայնումը նպատակաուղղված է ընկերության կողմից մատուցվող վճարային ծառայությունների հասանելիության ավելացմանը:

Ընկերությունն ապագայում ձգտելու է ավելի մոտ լինել իր հաճախորդներին, թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում՝ ընդլայնելով առաջարկվող ծառայությունների ու պրոդուկտների ցանկը։

Ֆասթ Շիֆթ տերմինալ 1

Ֆասթ Շիֆթ տերմինալ 2

Ֆասթ Շիֆթ տերմինալ 3