Logo

Fendi . Կրիպտոարժույթով դրամապանակն արդեն իրականություն է

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:31 / 18.01.2022Լրահոս

Fendi cripto dramapanak 1

Fendi-ն միավորվել է թվային ակտիվների կառավարման Ledger հարթակի հետ՝ ստեղծելու կրիպտոարժույթի առաջին դրամապանակը: Այն ներկայացվել է բրենդի տղամարդկանց հավաքածուի ցուցադրությանը, որը տեղի է ունեցել նախօրեին։ Այս մասին հայտնում է Hypebae-ն։ 

Դրամապանակը նման է փոքրիկ Baguette պայուսակի։ Աքսեսուարը պատրաստված է փայլեցված ալյումինից։

Ledger Nano X-ը անվտանգ Bluetooth սարք է, որը պահում է մասնավոր բանալիներ և թույլ է տալիս շահարկել մեծ թվով կրիպտո ակտիվներ: Այն կարելի է կառավարել սմարթֆոնի և համակարգչի միջոցով։ Դրամապանակն ունի նաև փոքր էկրան և կոճակներ՝ գործարքները ստուգելու համար։

Երկրորդ աքսեսուարն ունի ֆուտուրիստական ​​կապսուլի ձև: Դրամապանակը կարելի է ամրացնել պայուսակին կամ գոտուն։

Fendi cripto dramapanak 2

Fendi cripto dramapanak 3