Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» ոչ-ոքի խաղաց «Նապոլիի» հետ:
«Կապտանռնագույնների» կազմում 11-մետրանոց հարվածը հստակ իրացրեց Ֆերան Տորեսը:
Չնայած գոլի հեղինակ դառնալուն՝ հանդիպումից հետո իսպանացին չի կարողացել զսպել արցունքները. 21-ամյա ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ 10 հարված է կատարել և մի քանի անգամ վրիպել է նպաստավոր դիրքերից:
Հավելենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կայանալու է փետրվարի 24-ին՝ ժամը 23:55-ին: