Logo

Ford-ը հայտարարել է, որ F-150 Lightning-ն ավելի հզոր է, քան նշվել է ի սկզբանե

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:25 / 03.05.2022Լրահոս
F-150 Lightning

Այն ունի ավելի շատ ձիաուժ և բեռ կրելու հզորություն։

Ford-ն իր էլեկտրական F-150 Lightning պիկապի մատակարարումները սկսել է միայն ապրիլի 26-ից, բայց այն արդեն անակնկալ ունի ապագա սեփականատերերի համար. էլեկտրապիկապի բոլոր տարբերակները կունենան ավելի շատ ձիաուժ, քան ի սկզբանե հայտարարված էր, իսկ ստանդարտ մոդելը կունենա ավելի շատ ծանրություն կրելու հնարավորություն: Այդ մասին տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը։ 

Ford-ի հայտարարության մեջ ասվում է, որ «ճիշտ սարքավորված F-150 Lightning պիկապ բեռնատարներն այժմ կարող են քաշել լրացուցիչ 235 ֆունտ՝ ընդհանուր 2235 ֆունտ առավելագույն հասանելի բեռնվածությամբ»: