Logo
/ ՍՊՈՐՏ
Հեղինակ

Նարեկ Առուշանյան

13:52 / 14.04.2022ՍՊՈՐՏ
Ֆրեդի Ռինկո

Մահացել է «Ռեալի» և «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Ֆրեդի Ռինկոնը

Մադրիդի «Ռեալի» և Կոլումբիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆրեդի Ռինկոնն ավտովթարի հետևանքով մահացել է՝ հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Ռինկոնն ապրիլի 11-ին Կալիում (Կոլումբիա) վթարի է ենթարկվել, նրա մեքենան բախվել է ավտոբուսին: Նախկին ֆուտբոլիստը գլխի լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել։

Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Ռինկոնը մահացել է հիվանդանոցում։

Ռինկոնը «Ռեալում» խաղացել է 1995-1996 թվականներին, Եվրոպայում նա ելույթ է ունեցել նաև «Նապոլիում»։ Նա «Ամերիկայի» կազմում երկու անգամ դարձել է Կոլումբիայի չեմպիոն, ինչպես նաև 3 անգամ հաղթել է Բրազիլիայի առաջնությունում (1 անգամ «Պալմեյրասի» և 2 անգամ «Կորինտիանսի» կազմում)։

Դրանից բացի, «Կորինտիանսի» կազմում Ռինկոնը 2000 թվականին նվաճել է աշխարհի ակումբային առաջնության հաղթողի տիտղոսը և 2 անգամ Կոլումբիայի հավաքականի կազմում դարձել է Ամերիկայի գավաթի բրոնզե մեդալակիր։

Ռինկոնը 55 տարեկան էր:

Լրահոս