Logo

Ֆուտբոլիստների ամենահայտնի և հաջողակ կանայք

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 10.12.2021Լրահոս
cover - Ֆուտբոլիստների ամենահայտնի և հաջողակ կանայք

Սպորտը միլիոնավոր մարդկանց համար պարզապես խաղ չէ, այլ ապրելակերպ։

Ամբողջ աշխարհի ֆուտբոլասերներն ունեն իրենց տոնը՝ Ֆուտբոլի միջազգային օրը։ Շնորհակալություն պետք է հայտնել ՄԱԿ-ին, որն առաջարկել է ամեն տարի դեկտեմբերի 10-ը նվիրել ֆուտբոլասերներին։

Ամենակրքոտ ֆուտբոլասերների շարքում են ֆուտբոլիստների կանայք և ընկերուհիները, որոնց համար, պարզվում է,  կա անգլերեն հապավում` wags (Wifes And Girlfriends): Ֆուտբոլի միջազգային օրվա առթիվ, որոշել ենք ներկայացնել լավագույն մարզիկների ամենահայտնի և հաջողակ կանանց:

Շակիրա և Ժերար Պիկե 

Լատինաամերիկացի երգիչուհի Շակիրան, մինչ «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպանի հետ հանդիպելը, 11 տարի հարաբերությունների մեջ է եղել արգենտինացի փաստաբան Անտոնիո դե լա Ռուայի հետ։ Երգչուհին և ֆուտբոլիստը ծանոթացել են Waka Waka երգի տեսահոլովակը նկարահանելիս 2010 թվականին: 1 տարի անց զույգը հաստատել է իրենց հարաբերությունները՝ ինստագրամում տեղադրելով համատեղ լուսանկար: 2013 թվականին ծնվել է նրանց առաջնեկը՝ Միլանը, իսկ 2015 թվականին՝ Սաշան։ Ասում են՝ զույգը հարսանիք է պլանավորում:

GettyImages 475304584 960x538 - Ֆուտբոլիստների ամենահայտնի և հաջողակ կանայք

Անա Իվանովիչ և Բաստիան Շվայնշտայգեր

Անան և Բաստիանն իրենց հայրենի Գերմանիայում ամենահայտնի մարզիկներից են. Բաստիանը ֆուտբոլիստ է, Անան՝ թենիսիստուհի։ Անայի անունն ու ազգանունը ​​սերբական ծագման են. մարզիկ Միրոսլավ և Դրագանա Իվանովիչները դեռևս ապրում են Բելգրադում։ Թենիսիստուհու հաջողությունը կորտում տպավորիչ է. Անան 2008 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող է, Մեծ սաղավարտի երկու այլ առաջնությունների եզրափակիչ և WTA կանանց թենիսի ասոցիացիայի 15 առաջնությունների հաղթող։ 2016 թվականին Իվանովիչն ամուսնացել է Շվայնշտայգերի հետ: Կարիերան ավարտելուց երկու տարի անց զույգը որդի է ունեցել:

201393 47fc42a1ca6f93b2539bde43d790b9d8 - Ֆուտբոլիստների ամենահայտնի և հաջողակ կանայք

Վիկտորյա Բեքհեմ և Դևիդ Բեքհեմ 

Վիկտորյա Ադամսը՝ բոլորի սիրելի Posh Spice-ը սուպեր հանրահայտ Spice Girls կվինտետից, հայտնի էր  2000-ականների ամենագեղեցիկ մարզիկի հետ հանդիպումից դեռևս շատ տարիներ առաջ: Այժմ Վիկին հաջողակ դիզայներ է (ըստ բրիտանական Express-ի՝ տիկին Բեքհեմի անձնական կարողությունը կազմում է 450 մլն դոլար), 4 երեխաների մայր և սիրելի կին։

2338388 48666530 2560 1440 960x540 - Ֆուտբոլիստների ամենահայտնի և հաջողակ կանայք

Անտոնելա Ռոկուցո և Լիոնել Մեսսի 

Անտոնելա Ռոկուցոյի և Լիոնել Մեսսիի ռոմանտիկ պատմությունը երազի է նման. Արգենտինայի հավաքականի ապագա առաջատարն ու իր սիրելին միմյանց ճանաչում են մանկուց, նրանց ծնողները ընկերներ են եղել: Մինչ Մեսսին ֆուտբոլիստի կարիերա էր կառուցում, Ռոկուզոն մարզվում էր որպես սննդաբան և աշխատանքի էր անցել տեղի ֆիթնես ակումբում Այժմ զույգը պաշտոնապես ամուսնացած է: 2018 թվականին Լեոն և Անտոնելան երրորդ անգամ ծնողներ են դարձել: Այժմ Անտոնելան զբաղվում է երեխաների դաստիարակությամբ և Instagram-ի իր էջով, որն ունի  մինչև 10 միլիոն բաժանորդ:

53325 Messi i Rokucco - Ֆուտբոլիստների ամենահայտնի և հաջողակ կանայք

Պիլար Ռուբիո և Սերխիո Ռամոս 

Պիլարը իսպանացի թղթակից և հայտնի հեռուստահաղորդավար է հայրենի Իսպանիայում: Սերխիո -Պիլար զույգը հանդիպել է 2012 թվականի հուլիսի 2-ին՝ Եվրո-2012-ում Իսպանիայի հավաքականի հաղթանակի տոնակատարության ժամանակ։ Երկու տարի անց զույգն ունեցել է իրենց առաջնեկին։ Այժմ զույգն արդեն 4 երեխա ունի:

ramos30072020 zahod - Ֆուտբոլիստների ամենահայտնի և հաջողակ կանայք