Logo

Ջորջիո Արմանիի ցուցադրությունը Միլանում անցել է բացարձակ լռության մեջ

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:45 / 01.03.2022Լրահոս
Ջորջիո Արմանի

Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում կայացել է Giorgio Armani բրենդի ցուցադրությունը։ Դիզայները որոշել է երաժշտություն չօգտագործել․ մոդելները պոդիում են բարձրացել լիակատար լռության մեջ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Ջորջիո Արմանին ասել է, որ այս կերպ ցանկանում է ցույց տալ, որ ամբողջ աշխարհը սրտին մոտ է ընկալում ստեղծված իրավիճակը։

«Շոուի ժամանակ երաժշտություն չօգտագործելու իմ որոշումը հարգանքի նշան է Ուկրաինայում ողբերգության մեջ ներգրավված խաղաղ մարդկանց նկատմամբ», - միջոցառման սկզբում շեշտել է դիզայները:

Ցուցադրությունից հետո մոդելյերը լրագրողների հետ զրուցելիս չի կարողացել զսպել արցունքները։

«Մի քանի ժամ առաջ ես ինքս ինձ հարցրի, թե ինչ կարող եմ անել: Բայց դա գումարի կամ հագուստի հարց չէ. ես ուզում էի հասկացնել, որ իմ սիրտը բաբախում է նաև այս երեխաների համար», - ասել է Արմանին: