Logo

Պիկե. «Ցուցադրած խաղամակարդակը բավարար է՝ Եվրոպա լիգայում հաղթելու համար»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:42 / 18.02.2022ՍՊՈՐՏ
Պիկե, Բարսելոնա-Նապոլի

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Նապոլիի» հետ ոչ-ոքին (1:1):

«Այնպիսի զգացողություն ունեմ, որ մենք կարող էինք հեշտությամբ հաղթել 3:1, 4:1, նույնիսկ 5:1 հաշվով: Միակ հիասթափեցնող բանը վերջնական արդյունքն է։

Ցուցադրած խաղամակարդակը բավարար է՝ Եվրոպա լիգայում հաղթելու համար: Մենք շատ էինք ցանկանում հաղթել պատասխան խաղից առաջ»,- Պիկեի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին Նեապոլում, մեկնարկը՝ կեսգիշերին: