-
- Պահպանված
- Նախընտրելի
-
Պահպանված նյութեր
-
Նախընտրելի թեմաներ
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել
Հայտնիներն անթերի տեսք ունեն կարմիր գորգերի և պոդիումների վրա: Տպավորություն է ստեղծվում, թե նրանց գեղեցկության գրավականն ամենազոր կոսմետիկան է, որը ոչ բոլորին է հասանելի։ Իրականում, սակայն, շատ դերասաններ և մոդելներ իրենց անձնական խնամքի համար օգտագործում են պարզ միջոցներ՝ ձիթապտղի յուղ կամ մայոնեզ:
VNews.am-ը պարզել է աստղային տիկնանց գեղեցկության գաղտնիքները և ևս մեկ անգամ համոզվել, որ ամեն ինչ շատ պարզ է։
Շքեղ մազերի փունջը կարելի է համարել Բլեյքի այցեքարտը։ Գանգուրների գեղեցկության գաղտնիքը, ըստ դերասանուհու, աղի ջրի մեջ է։
«Ես նկատեցի, որ երբ աշխատում եմ Կալիֆորնիայում, մազերս ավելի լավ տեսք ունեն, քան երբ տանն եմ՝ Նյու Յորքում: Դրա համար էլ ես ինձ հետ բերում եմ ծովի ջուր և օգտագործում մազերս լվալիս»,- պատմել է Լայվլին:
Բլեյքը նաև հետևում է մոր օրինակին և պատրաստում մայոնեզի դիմակ։ Նա լվանալուց առաջ այն քսում է մազերի ծայրերին՝ խուսափելու չորությունից, որը կարող է առաջանալ շամպուն գործածելուց հետո:
Աստղը խոստովանել է, որ իր աչքերի փայլի գաղտնիքը խոնավեցնող կաթիլների մեջ է, որոնք նա պարբերաբար օգտագործում է։ Ինչ վերաբերում է խիտ թարթիչներին, ապա Դակոտան գեղեցկության դաս է անցել, որը նրան տվել է հայտնի տատիկը՝ Թիպի Հեդրենը։ Նա սովորեցրել է թոռանը, թե ինչպես վարվել սևաներկի հետ:
«Եթե հայելին ցածր պահեք և նայեք նրան վերևից, կարող եք ներկել թարթիչները հենց հիմքից մինչև ծայրերը», - տատիկի խորհուրդները բացահայտել է Դակոտան:
Մոդելը կարծում է, որ ոչինչ այնպես չի չորացնում մազերը, ինչպես շատ հաճախակի հիգիենայի ընթացակարգը։ Հետևաբար, եթե նա հնարավորություն ունի մի քանի օր հեռու անցկացնել տեսախցիկից, իր գանգուրներին մի փոքր հանգիստ է տալիս։ Նման օրերին նա նախընտրում է մազերը շամպունով լվանալու փոխարեն դրանք պարզապես ողողել ջրով, իսկ հետո վարսահարդարիչով չորացնել։
Ջիջին գիտի նաև բշտիկների դեմ պայքարի արդյունավետ միջոց։ Քնելուց առաջ նա ատամի մածուկ է քսում. այն դնում է թղթե անձեռոցիկի վրա, սեղմում բշտիկին և կտրում ավելորդ եզրերը։ Անձեռոցիկը դեմքին չորանում է, ուստի լավ է պահպանում խոնավությունը։ Առավոտյան Ջիջին խոնավ սրբիչ է դնում դեմքին և հեռացնում թղթի կտորները։ Այդ գաղտնիքը նա իմացել է մորից։
Որպեսզի մաշկն առողջ տեսք ունենա, Անյան ամեն օրվա վերջում տաք սրբիչ է դնում դեմքին։
«Ես թրջում եմ սրբիչը վարդաջրի մեջ և մի փոքր տաքացնում միկրոալիքային վառարանում, հետո մի քանի րոպե դնում դեմքիս»,- ասել է դերասանուհին։
Բացի այդ, մայրն Անյային սովորեցրել է ձիթապտղի յուղ օգտագործել բժշկական նպատակներով։
«Եթե վնասվել եք, անմիջապես քսեք այդ յուղը կապտած հատվածին, և կապտուկ չի լինի»,- ասել է նա:
Victoria's Secret-ի «հրեշտակը» պատմում է իր անթերի մաշկի գաղտնիքների մասին: Ամեն առավոտը նա սկսում է դեմքին սառույցի խորանարդ քսելով։ Մոդելը նաև ամեն օր մեկ բաժակ կաթ է խմում։
«Սա հունգարական գեղեցկության գաղտնիք է, որն ինձ հայտնել է իմ մեծ տատիկը: Կաթի կանոնավոր օգտագործումը մաշկը գեղեցկացնում է։ Մանկուց ես այն խմում եմ ամեն օր»,- ասել է Բարբարան։
Էմմա Սթոունը համակարծիք է իր գործընկեր Անյա Թեյլոր-Ջոյի հետ ձիթապտղի յուղի հրաշագործ հատկությունների առումով։ Միայն թե՝ նա այն օգտագործում է ոչ որպես կապտուկների դեմ միջոց:
Դերասանուհին ալերգիա ունի դեմքի խնամքի համար նախատեսված կոսմետիկայի բաղադրիչներից, ուստի ամենօրյա պրոցեդուրաների ժամանակ խուսափում է դրանցից։ Փոխարենն Էմման իր մաշկին քսում է ձիթապտղի յուղ: Նա դիմահարդարումը հեռացնում է բացառապես կոկոսի յուղով։
Մարգոն չի հանդուրժում շուրթերի բալզամ և հիգիենիկ շրթներկ։ Նա կարծում է, որ այդ ապրանքներն արտադրողներն ավելացնում են կասկածելի բաղադրիչներ, որոնք չորացնում են մաշկը։ Այդպիսով՝ նրանք ստիպում են կանանց գնել խոնավեցնող բալզամներ և շրթներկեր։
Շուրթերի խնամքի համար Ռոբին օգտագործում է դեղատնային քսուք՝ նախատեսված նորածինների համար:
Քենդալ Ջեները երբեք չի թաքցրել, որ ունի խնդրահարույց մաշկ, որը հակված է բշտիկների։ Ուստի նրա նպատակը դրանց առաջացումը կանխելն է։ Օրինակ՝ նա լվացվում է օրական առնվազն 3 անգամ։
Մոդելը չի սկսում առավոտյան ընթացակարգերը գովազդվող ապրանքների օգտագործմամբ: Նախ՝ նա խառնում է բնական բաղադրիչները տնական դիմակի համար՝ փափկած ավոկադո, վարսակի ալյուր, մեղր և մի քանի կաթիլ նարդոսի յուղ: Աղջիկն այդ խառնուրդը քսում է դեմքին։
Առավոտյան այտուցներից ազատվելու համար «Գահերի խաղը» սերիալի աստղը սառը թեյի գդալներ է դնում կոպերին։ Էմիլիան հայտնել է գաղտնիքը.
«Կան բազում խելահեղ բյութի-լայֆհաքներ, որոնք իսկապես աշխատում են: Երբ ինձ ասացին, որ փորձեմ գդալով հնարքը, ես ասացի՝ «Կներեք, ի՞նչ»: Բայց դա իսկապես օգնեց վերացնել այտուցը»:
Ի դեպ, դերասանուհին հպարտանում է իր լայն հոնքերով, թեև մանկության տարիներին նրան հաճախ են ծաղրել այդ պատճառով։ Էմիլիայի մայրը դստերը խորհուրդ է տվել չհանել դրանք և սովորեցրել է քնելուց առաջ հոնքերը վազելինով յուղել։
Եվան խոստովանել է, որ դիմահարդարումը հեռացնելու համար օգտագործում է մանկական յուղ։ Նա խնամքի համար ավելի լավ տարբերակ է համարում բյուջետային արտադրանքը, որը չի վնասում երեխայի մաշկը, քան ցանկացած թանկարժեք կոսմետիկա։
Նաև Եվան տանից դուրս չի գալիս, մինչև դեմքին արևապաշտպան քսուք չքսի։
«Այս միջոցը լավացնում է իմ մաշկը։ Ես ամեն օր օգտագործում եմ արևապաշտպան քսուք, քանի որ նույնիսկ մեքենա վարելով կարող ես արևի ճառագայթներ որսալ»,- ասել է նա։
Երբեմն մոդելը 2 օր չի լվանում կոկոսի յուղը մազերից։ Նա այդպես է խնամում իր մազերը։ Միրանդան նաև կարծում է, որ գանգուրները փայլուն են դառնում սառը ջրով ողողելուց, և դա բարենպաստ ազդեցություն է ունենում գլխամաշկի վրա։
Ինչ վերաբերում է դեմքի խնամքին, ապա Միրանդան չինական գուաշա մերսման տեսակի մեծ սիրահար է: Նրա գեղեցկության գործիքների շարքում պատվավոր տեղ է զբաղեցնում վարդագույն քվարցից մերսիչը: Նա ամեն առավոտ դրանցով մերսում է դեմքը՝ այտուցներից ազատվելու համար:
Դերասանուհին խոստովանել է, որ դեմքի հատուկ խնամք չի օգտագործում. «Փորձում եմ հնարավորության դեպքում մաշկս հանգիստ թողնել։ Նկարահանման հրապարակում նրա վրա արդեն քսված է ամենն, ինչ հնարավոր է»։
Միակ բանը, որ օգտագործում է Կիրան, խոնավեցնող միջոցի և մասուրի յուղի խառնուրդն է։ Ըստ աստղի՝ այդ յուղն իսկական փրկություն է դարձել իր չոր մաշկի համար։ Նա միշտ իր մոտ պահում է մի շիշ մասուրի յուղ։