Logo

Google-ը սկսել է առանձնացնել Chrome-ի անվտանգ ընդլայնումները

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:45 / 22.04.2022Լրահոս
null

Նոր նշաններն այժմ հասանելի են Chrome Web Store-ում:

Google-ը հայտարարել է Chrome Extension Store-ի նոր գործառույթի մասին. թողարկվել են «Բարի համբավ» և «Առաջարկվում է» նշանները։ Առաջինը հաստատում է, որ ընդլայնումը հրապարակել է հաստատված մշակողը, որը նախկինում չի խախտել խանութի կանոնները, իսկ երկրորդը ցույց է տալիս, որ ընդլայնումը համապատասխանում է Google-ի կանոնակարգին։

Նշվում է, որ Google Chrome-ի թիմն անձամբ է ստուգում ընդլայնումները՝ նախքան նրանց «Առաջարկվում է» նշան տալը։ Այդ նշանը հնարավոր չէ գնել, սակայն մշակողներն այն ձեռք բերելու համար կարող են ստուգում պահանջել: 

Սա դյուրին միջոց է՝ հավաստի մշակողի կողմից որակյալ ընդլայնման տեղադրման վերաբերյալ արագ համոզմունք ձեռք բերելու մասին:

Նշաններն արդեն սկսել են հայտնվել տարբեր կատեգորիաների ընդլայնումների էջերում, սակայն ստուգումների համար ժամանակատարության պահանջի ակնհայտության հետևանքով սկզբնական հատվածում նման նշանները հազվադեպ կերևան։