Logo

Google-ը թողարկել է Android 13-ի բետա տարբերակը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:19 / 27.04.2022Լրահոս
Android 13 Beta

Մշակողներն արդեն գտել են մի շարք նոր օգտակար բարելավումներ։

Սովորաբար Android-ի նոր բետա տարբերակը հասանելի է լինում մայիսին կայացվող I/O կոնֆերանսի ժամանակ, սակայն այս տարի, չսպասելով այդ իրադարձությանը, Google-ը թողարկեց ավելի կայուն Android 13 Beta 1-ը՝ Pixel-ի համար:

Android 13 Beta -1

Այն կարելի է ունենալ  ինչպես ներբեռնելու, այնպես էլ OTA թարմացման միջոցով: Նոր ՕՀ-ի փորձարկման մասնակցության հաստատումը հնարավոր է իրականացնել Google-ի պաշտոնական կայքում:

Android 13-ի կարևոր փոփոխությունները

  • նոր մեդիա նվագարկիչ 
  • Bluetooth Low Energy (LE) Audio աջակցություն
  • նոր լուսանկար ընտրող գործիք, որը թույլ է տալիս սահմանափակել հավելվածների մուտքը լուսանկարների բաժին
  • նոր երանգային հավաքածուներ դինամիկ և գունային թեմաների համար
  • խելացի տան սարքերը կառավարելու ունակություն՝ առանց սմարթֆոնի ապակողպման
  • սեղմատախտակի-ի խմբագրման նոր ընտրանի՝ ներառյալ տեքստի փոփոխությունը
  • հավելվածների համար որոշ ֆայլեր մուտք գործելու թույլտվություն
  • ընդլայնված աջակցություն պլանշետների ստիլուսների համար

Android 13 Beta-2

Բացի այդ, Android 13 Beta 1-ի կարգավորումներում մշակողները հուշումներ են հայտնաբերել դեմքով ապակողպման մասին: Ֆունկցիան դեռ ակտիվ չէ, բայց այդ ուղղությամբ աշխատանք տանելու փաստը արդեն իսկ պետք է գոհացուցիչ լինի  Pixel 6 սմարթֆոնների օգտատերերի համար, քանզի այդ սմարթֆոնները չունեն արագ և ճշգրիտ մատնահետքերի սկաներ:

Android 13 Beta-3

Android 13-ի թողարկումը պետք է տեղի ունենա աշնանը։ Մինչ ամբողջական մեկնարկը, կլինեն ևս մի քանի բետա տարբերակներ՝ նոր բարելավումներով: