Logo

Google Translate-ն ավելացնում է 24 նոր լեզու

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:21 / 12.05.2022Լրահոս
Google Translate

Համաշխարհային տեխնոլոգիական հսկա Google-ն իր Google Translate հարթակում ավելացնում է 24 նոր լեզու, որոնցով խոսում է ավելի քան 300 միլիոն մարդ:

Նոր հասանելի լեզուներից տասն Աֆրիկայում են, որոնց թվում են լինգալա, տվի և տիգրինիա լեզուները:

«Տարիներ շարունակ Google Translate-ն օգնել է հաղթահարել լեզվական խոչընդոտները և միավորել հասարակություններն ամբողջ աշխարհում»,- հայտարարել է ամերիկյան ընկերությունը՝ հավելելով, որ այժմ ցանկանում է օգնել նրանց, ում լեզուները «ներկայացված չեն տեխնոլոգիական աշխարհում»։

Նոր լեզուները ներառում են բհոջպուրիերենից, որով խոսում է մինչև 50 միլիոն մարդ հյուսիսային Հնդկաստանում, Նեպալում և Ֆիջիում, մինչև դիվերիերեն, որով խոսում է մոտ 300 000 մարդ Մալդիվներում:

Այս քայլով Google Translate-ը հասանելի լեզուների ընդհանուր թիվը հասցնում է 133-ի: