Logo

Գրագողություն և խաբեություն. 2021 թվականի նորաձևության աշխարհի ամենաաղմկահարույց սկանդալները

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 04.01.2022Լրահոս
նորաձևության սկանդալներ

Նորաձևության աշխարհը հայտնի է սկանդալներով և ինտրիգներով, հետևաբար սովորական մի բան է, երբ բրենդներն անախորժությունների մեջ են հայտնվում մշակութային յուրացման, գրագողության կամ անընդունելի համագործակցության պատճառով:

Քանի որ 2021 թվականին սկանդալները շատ էին, առաջարկում ենք վերհիշել դրանցից ամենաաղմկոտը՝

Givenchy շոու

cb0be867c04618917e98519449295cc5 1 - Գրագողություն և խաբեություն. 2021 թվականի նորաձևության աշխարհի ամենաաղմկահարույց սկանդալները

Ուկրաինացի մոդել Քրիստի Պոնոմարի հայտնվելը ֆրանսիական ապրանքանիշի ցուցադրության պոդիումին այդքան էլ ուրախ չի ստացվել։ Ցուցադրությունից հետո աղջիկն ակնթարթորեն հայտնի է դարձել ամբողջ աշխարհում, բայց ոչ թե իր նորաձևության ցուցադրության, այլ պոդիումում ցուցադրած զարդերի շնորհիվ։

Բանն այն է, որ զարդարանքն արվել է խեղդող օձիքի տեսքով (վզկապ), և շատերն այն քննադատել են՝ նշելով, որ դա ինքնասպանության էսթետիկացում է։

Valentino պայուսակ

4455 - Գրագողություն և խաբեություն. 2021 թվականի նորաձևության աշխարհի ամենաաղմկահարույց սկանդալները

Իտալական ապրանքանիշը քննադատության է արժանացել տղամարդու մասնակցությամբ գովազդի պատճառով՝ ձեռքին Roman Stud պայուսակ: Գովազդային արշավում ներկայացվել են մերկ տղամարդիկ՝ կրելով բրենդային աքսեսուարներ: Ամենամեծ դժգոհությունը բաժին է ընկել լուսանկարիչ Մայքլ Բեյլի-Գեյթսին, որի լուսանկարն առաջինն է հրապարակվել։

Victoria’s Secret 

վիկի - Գրագողություն և խաբեություն. 2021 թվականի նորաձևության աշխարհի ամենաաղմկահարույց սկանդալները

2021 թվականը միանշանակ լավագույնը չէր ներքնազգեստի ապրանքանիշի համար։ Ամռանը նրանք հայտարարել էին, որ հրաժարվում են համագործակցել սուպերմոդելների հետ, որոնց շատերը ճանաչում էին որպես Victoria’s Secret-ի «հրեշտակներ». նրանք վերջապես ականջալուր եղան աշխարհին և որոշեցին ներմուծել ռասայական բազմազանություն։ Բանն այն է, որ տարիների ընթացքում բրենդին մեղադրել են չափից դուրս էրոտիկայի, ռասայական սահմանափակման, մոդելների մարմինների ֆոտոշոփինգի և նրանց չափազանց նիհար լինելու մեջ։ Ի վերջո, առաջարկվող  ներքնազգեստն իրականում կրում են ոչ թե սուպերմոդելները, այլ սովորական կանայք։

Billy Porter-ի զգեստները

scale 1200 960x1088 - Գրագողություն և խաբեություն. 2021 թվականի նորաձևության աշխարհի ամենաաղմկահարույց սկանդալները

2020 թվականին One Direction-ի նախկին անդամ Հարրի Սթայլսը դարձել է առաջին տղամարդը, որը հայտնվել է նորաձևության խորհրդանշական Vogue ամսագրի շապիկին իր 127-ամյա պատմության ընթացքում: Ավելին, երգիչը նկարահանվել է զգեստով։

Իրադարձությունների այս շրջադարձը լրջորեն վնասել է դերասան Բիլլի Փորթերին, ով առաջինն էր, որ սկսել է զգեստներ կրել և նոր միտումի հեղինակ ճանաչվել: Նա վիրավորված էր, որ Vogue-ը որոշել է շապիկին ցուցադրել ոչ թե իր, այլ Հարրիի զգեստը:

Ռասիզմ և յուրացում Balenciaga-ից

54e617a24b1e073b7eb0113178c63b0e - Գրագողություն և խաբեություն. 2021 թվականի նորաձևության աշխարհի ամենաաղմկահարույց սկանդալները

Դեմնա Գվասալիայի անունը հայտնվել է թայթլներում՝ կապված Trompe-L’Oeil սպորտային տաբատի հետ, որի գոտին վարտիքի տեսք ունի և դուրս է ցցվում տաբատից: Օգտատերերը նշել են, որ իջեցված տաբատի իմիտացիան նման է 90-ականների սևամորթ ռեփերների ոճին։

Այս տեսակի հագուստի նորաձևությունը հայտնվել է ամերիկյան բանտերում սևամորթ բանտարկյալների պատճառով։ 80-ականներին նրանց մեծ չափսի հագուստ էին տալիս (ըստ երևույթին ստանդարտ) և արգելում էին գոտիներ կրել, հետևաբար, երբ նրանք քայլում էին, տաբատը սահում էր կոնքերից։ Օգտատերերը սա և՛ որպես ռասիզմ և՛ որպես յուրացում են ընկալել: