Logo

Grammy մրցանակաբաշխությունը հետաձգվել է Omicron-ի պատճառով

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:34 / 19.01.2022Լրահոս

Ապրիլի 3-ին Լաս Վեգասում տեղի կունենա «Գրեմմի» 64-րդ մրցանակաբաշխությունը, որը հետաձգվել է օմիկրոն կորոնավիրուսի տարածման պատճառով։ Այս մասին հայտնում է մրցանակաբաշխության կայքը։

Միջոցառումը կանցկացվի MGM Grand Garden Arena մարզա-ժամանցային համալիրում: Այն կարող է ընդունել մինչև 17.000 հանդիսատես։ Արարողությունը վարելու է կատակերգու և դերասան Թրևոր Նոյը CBS հեռուստաալիքով:

«Գրեմմի» մրցանակաբաշխությունն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել հունվարի 3-ին Լոս Անջելեսում։ Այնուամենայնիվ, կազմակերպիչները հետաձգել են արարողությունը քաղաքային և պետական ​​պաշտոնյաների, առողջապահության և անվտանգության փորձագետների, արվեստագետների և գործընկերների հետ քննարկելուց հետո»։

Գրեմմիի հավակնորդները հայտնի են դարձել նոյեմբերին։