Logo

 «Գրեմմի 2022»-ի ամենահիշարժան կերպարները․ Հեյլի Բիբերից մինչև Դուա Լիպա [լուսանկարներ]

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:42 / 04.04.2022Լրահոս
Գրեմմի 2022-կերպարներ

«Գրեմմիի» 64-րդ մրցանակաբաշխության կարմիր գորգը, որի վրա հավաքվել էին երաժշտական արդյունաբերության (և դրանից դուրս) գլխավոր ներկայացուցիչները, ժամեր առաջ ավարտվեց։ Ուստի՝ վառ պահերը և տպավորիչ պատկերները բավականին շատ էին։

Եթե «Օսկար»-ին բոլորը շարունակում են հավատարիմ մնալ դասական դրես-կոդին, ապա «Գրեմմի» մրցանակաբաշխությանը հրավիրվածները գնում են նորաձև պիկի: Հիշենք, օրինակ, անցյալ տարին: Այն ժամանակ մենք երգեր էինք ձոնում տղամարդկանց կերպարներին․ Հարի Սթայլզը՝ մերկ մարմնին Gucci-ի կաշվե բաճկոնով, ռեփեր DaBaby-ը՝ Chanel-ի ձյունաճերմակ կոստյումով, BTS-ը՝ զուսպ, բայց ոճային Louis Vuitton-ով: Դե, աղջիկներն էլ հետ չէին մնում՝ միայն Դուա Լիպան երեկոյի ընթացքում երեք կերպար փոխեց (և բոլորը Versace-ից):
Այս տարի նա հերթական անգամ ամրապնդեց կարմիր գորգի թագուհու՝ իր տիտղոսը։ Երգչուհին հայտնվեց Versace Miss S&M-ի՝ 1992-ին արտադրած արխիվային զգեստով, ոգեշնչված 1994 թվականին Դոնաթելայի տեսքից:

Դոնաթելան՝  Versace-ով, «Met Gala»-ում 1994-ին

Դոնաթելա

Դուա Լիպան՝ Versace-ով

Դուա Լիպա

Չշրջանցվեցին նաև տպավորիչ հանդերձներով զույգերը: Մեր սիրելիների թվում, իհարկե, Ջասթին Բիբերն էր՝ Balenciaga-ի կոստյումով և Հեյլին՝ Saint Laurent-ի ատլասե զգեստով։ Դե, չմոռանանք ամենաթեժ power couple-ին՝ Քորթնի Քարդաշյանին (Et Ochs-ով) և Թրևիս Բարքերին (Givenchy-ով):

Քորթնի Քարդաշյան և Թրևիս Բարքեր 

Քորթնի Քարդաշյան - Թրևիս Բարքեր 

Ջասթին և Հեյլի Բիբեր

Ջասթին-Հեյլի Բիբեր
Իսկ, ահա, արական կերպարներն այս անգամ այնքան էլ հիշարժան չեն կարմիր գորգի վրա։ Լենի Կրավիցը շղթա-վերնաշապկով է (նմանատիպ տեսք ուներ նա AMA մրցանակաբաշխությանը 2019-ին), Ջարեդ Լետոն՝ կիսաթափանցիկ բլուզով (իհարկե, Gucci-ից), և եզրափակենք եռյակը Լիլ Նաս X-ով, որը հայտնվեց գորգին Balmain-ով։

Լենի Կրավից

Լենի Կրավից

Ջարեդ Լետո

Ջարեդ Լետո

Լիլ Նաս X

Լիլ Նաս X

Վերջինս, ի դեպ, իր ելույթի համար ընտրել էր ասեղնագործած մունդիր․ հստակորեն հղում կա Մայքլ Ջեքսոնի խորհրդանշական կերպարին:

Մայքլ Ջեքսոն

Մայքլ Ջեքսոն

Լիլ Նաս X

Լիլ Նաս X
Այս անգամ հյուրերը հատուկ ուշադրություն են դարձրել դետալներին ու աքսեսուարներին, ավելի ճիշտ՝ ապակե պայուսակներին Coperni-ի վերջին հավաքածուից (ի դեպ, դրանք բրենդի համար ստեղծել է նյույորքյան փոքրիկ Heven ապրանքանիշը)։ Ռեփ-դիվա Doja Cat-ը և Saweetie-ն ամբողջացրել են իրենց տեսքն այդ աքսեսուարով։

Դոջա Քեթ

Դոջա Քեթ

Թինեշի

Թինեշի
Մեր ընտրանիում ավելի հիշարժան պատկերներ կան:

Քրիսի Թեյգեն և Ջոն Լեջենդ 

Քրիսի Թեյգեն-Ջոն Լեջենդ 

Սեուիթի 

Սեուիթի 

Հելսեյ

Հելսեյ

Օլիվիա Ռոդրիգո

Օլիվիա Ռոդրիգո

Դոջա Քեթ

Դոջա Քեթ

Ռեյչել Զեգլեր

Ռեյչել Զեգլեր

Հեյլի Բիբեր

Հեյլի Բիբեր

Լեդի Գագա

Լեդի Գագա