Logo

Համացանցում են հայտնվել Google Pixel Watch խելացի ժամացույցի առաջին լուսանկարները 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:38 / 25.04.2022Լրահոս
Google Pixel Watch

Փոքր, կլոր և անսովոր ժապավենով ամրացվող:

Արդեն հաջորդ ամիս Google-ն I/O ամենամյա կոնֆերանսի շրջանակում կարող է ցուցադրել իր առաջին ֆիրմային խելացի ժամացույցը՝ Pixel Watch-ը: Նրա մասին շատ խոսակցություններ եղան, նույնիսկ ռենդերներ հայտնվեցին, սակայն նկարներ չկային մինչ այս պահը։ Այժմ դրանք հրապարակել է Android Central պորտալը:

Google Pixel Watch - 2022

Լուսանկարում պատկերված գաջեթը գրեթե ամբողջությամբ համապատասխանում է նախկինում հրապարակված պատկերներին։ Այն ունի կլոր էկրան, մինիմալիստական դիզայն, կողային մասում՝ պտտվող կոճակ, և ևս մեկը՝ թաքնված հետևի մասում:

Google Pixel Watch 2

Ժամացույցի ժապավենը ոչ ստանդարտ է՝ անսովոր ամրակով։ Լիցքավորման համար այն հավանաբար օգտագործում է անլար տեխնոլոգիա։ Ժապավենի մասերից մեկի ամրացման կետում ֆիկսացիայից կարելի է ենթադրել, որ լուսանկարում պատկերված է ժամացույցի միայն ինժեներական նմուշը։

Google Pixel Watch 3

Pixel Watch-ը, հավանաբար, կլինի առաջին մոդելը, որը կաշխատի ամբողջությամբ թարմացված Wear OS 3-ով: