Logo

Համայն մարդկությունը հանուն մեկ մասնիկի՝ Երկիր մոլորակի

Հեղինակ
Ելենա Մարգարյան
15:30 / 22.04.2022Լրահոս
Երկիր մոլորակի միջազգային օր

Երկիր մոլորակի պահպանման հարցում բոլորս գործընկերներ ենք և աշխատում ենք հանուն մեկ մասնիկի՝ ի շահ բոլորիս:

1970 թվականից ի վեր աշխարհում նշվում է Երկիր մոլորակի միջազգային օրը կամ ժամանակակից բնապահպանական շարժման ծննդյան տարեդարձը: Սա անդրադարձ է այն ամենակարևոր մասնիկին տիեզերքում, որն ապրեցնում է մեզ ու որին ապրեցնում ենք մենք: Բայց, երբեմն, մարդը, մոռանալով մտածել իր շրջակա միջավայրի մասին, ակամայից սկսում է վնասել այն՝ վտանգ ստեղծելով աշխարհի մարդկության, սեփական առողջության և, առհասարակ, ամբողջ բնության համար: Մինչ այս օրվա հաստատումը իբրև կարևորագույն իրադարձության՝ հատկապես ԱՄՆ-ում մարդիկ սկսել էին սպառել մեծածավալ կապարով գազ՝ անարդjունավետ մեքենաների միջոցով, ինչն էլ առաջացնում էր ծուխ, տիղմ, աղտոտվածություն: Այս ամենը, բնականաբար, մարդկանց առողջության վրա բացասական հետևանքներ պետք է թողներ՝ չնայած որ հասարակությունն այն անվանեց «հարմարավետ կյանքի» հոտ: Ուստի այս օրվա սահմանումը պատահական չէ՝ այն զգոնության կոչ է համայն մարդկությանը՝ նորարարություններ մտածելու և դրանց իրականացման համար ակտիվ գործելու միտումով: 

Այսօր Երկիր մոլորակի օրն է - «ԱԼԻՔ» Օրաթերթ
 

Ինչպե՞ս առաջացավ օրվա սահմանման գաղափարը

Ամեն ինչ սկսվեց 1962 թվականին «Նյու Յորք Թայմս»-ում Ռեյչել Քարսոնի «Լուռ գարունի» հրատարակմամբ, որը հետագայում դարձավ բեսթսելլեր: Այն վաճառվեց 24 երկրներում` ավելի քան 500.000 օրինակով. սա բեկումնային պահ էր, քանզի բարձրացրեց հասարակության իրազեկվածության մակարդակը և մտահոգությունը, տվեց պատկերացումներ շրջակա միջավայրի, աղտոտվածության, հանրային առողջության միջև անքակտելի կապի մասին:

Չնայած օրը նշվում է մինչ օրս, այնուամենայնիվ, բնապահպանական լուրջ խնդիրներ են առկա ամբողջ աշխարհում:Ըստ հարյուրավոր ակադեմիական ուսումնասիրությունների՝  պլաստիկ աղտոտվածությունը հասնում է անհանգստացնող մակարդակի և կշարունակի աճել, եթե չցուցաբերվի համապատասխան հետևողականություն և չձեռնարկվեն զգալի միջոցներ ՝ դադարեցնելու համար նման թափոնների մուտքը համաշխարհային օվկիանոս: Օրական հազարավոր կենդանիներ սատկում են մարդկային գործոնի և արտանետված թափոնների առատության պատճառով:

 Երկիր մոլորակ 1 Երկիր մոլորակ 2 Երկիր մոլորակ 3

Օդի աղտոտվածությունը հանգեցնում է տարատեսակ խնդիրների ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների համար. ուռուցքների բազմաթիվ տեսակների հարուցում, սուր շնչառական խնդիրներ, աճի դանդաղում, ընդհանուր առողջական խնդիրներ: 

 Երկիր մոլորակ 4 Երկիր մոլորակ 5
Մենք չենք կարող դիմակ կրել