Logo

Համստերները գրավում են տիեզերքը. կրծողն օդապարիկով թռել է ստրատոսֆերա (տեսանյութ)

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:12 / 30.06.2022Լրահոս
տրատոսֆերա

Համստերն օդապարիկով թռել է ստրատոսֆերա։ Փորձարկումն անցկացրել է ճապոնական Iwatani Giken ընկերությունը։

Կրծողին դրել են հատուկ հերմետիկ խցիկի մեջ և բարձրացրել 23 կիլոմետր: Հասնելով ցանկալի բարձրությանը՝ համստերը վերադարձել է Երկիր։ Կենդանին բարեհաջող վայրէջք է կատարել ճապոնական Միյակո կղզու մոտ, որտեղ նրան դուրս են բերել խցիկից:

Այս փորձարկման միջոցով Iwatani Giken-ը ցանկացել է ապացուցել, որ նման թռիչքները դեպի ստրատոսֆերա անվտանգ են։ Գիտնականների հիմնական նպատակն է լայն զանգվածների համար հասանելի դարձնել նման ճանապարհորդությունները։

Ի դեպ, համստերի համար անհանգստանալ հաստատ չարժե։ Հետազոտության ընթացքում փորձագետներն ուշադիր հետևել են սրահում մթնոլորտային ճնշման, ջերմաստիճանի և թթվածնի մակարդակին: