Կորեայի Հանրապետության գիտության, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ֆինանսական և տեխնոլոգիական աջակցություն կտրամադրի մասնավոր ընկերություններին, որոնք կմշակեն սեփական հրթիռակիրը։ Գործակալությունն այդ նպատակով մինչև 2027 թվականը կհատկացնի 27.8 միլիարդ վոն (22.5 միլիոն դոլար)։
«Միջոցները կուղղվեն մասնավոր ընկերություններին՝ աջակցելու թեթև դասի երկաստիճան հրթիռակրի ստեղծմանը, իսկ մշակողներին կտրամադրվեն համապատասխան տեխնոլոգիաներ»,- ասվում է զեկույցում։
Նախագծին մասնակցելու համար կընտրվի 3 ընկերություն, որոնցից հաղթող կճանաչվի միայն մեկը: