Logo

Հարնազ Սանդհու. 5 բան, որ պետք է իմանալ «Միսս Տիեզերք 2021»-ի հաղթողի մասին

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 21.12.2021Լրահոս
Միսս Տիեզերք Հարնազ Սանդհու

21 տարվա մեջ առաջին անգամ Հնդկաստանի մասնակիցն արժանացել է «Միսս Տիեզերք» կոչմանը։ Հարնազի հաղթանակով սա երրորդ անգամն է, որ Հնդկաստանի մասնակիցը ճանաչվում է «Միսս տիեզերք»: 2000 թվականին հաղթող է ճանաչվել հնդկուհի Լարա Դուտտան, իսկ մինչ այդ՝ 1994 թվականին, Սուշմիտա Սենըն է արժանացել այդ պատվին։ Միացյալ Նահանգները, Վենեսուելան, Պուերտո Ռիկոն և Ֆիլիպինները տարիների ընթացքում ավելի շատ հաղթողներ են ունեցել:

Առանձնացրել ենք 5 փաստ Միսս Տիեզերքի հաղթողի մասին…

Որքա՞ն ժամանակ է Հարնազը մասնակցում մրցույթներին

Հարնազը դեռահաս էր, երբ սկսել է մասնակցել գեղեցկության մրցույթներին։ Նա 2017-ին ճանաչվել է Միսս Չանդիգարհ, 2018-ին՝ Miss Max Emerging Star India: Հաջորդ տարի նվաճել է Femina Miss India Punjab տիտղոսը և մասնակցել Թոփ 12-ում Femina Miss India-ում: 2021 թվականին Հարնազը մասնակցել է երկրի «Միսս Դիվա» մրցույթին, որտեղ հաղթող է ճանաչվել և իրավունք ստացել ներկայացնել Հնդկաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում նույն տարի:

Հարնազը դերասանուհի է

Բացի մրցույթներին մասնակցելուց, Հարնազը նաև դերասանուհու կարիերա ունի: Նա նախատեսել է 2 ստեղծագործություն թողարկել 2022 թվականին: Ազատ ժամանակ Հարնազը զբաղվում է յոգայով, պարելով, կերակուր պատրաստելով, ձիավարությամբ, շախմատ խաղալով և լողով։

harnaaz sandhu LIVA Miss Diva Universe 2021 960x720 - Հարնազ Սանդհու. 5 բան, որ պետք է իմանալ «Միսս Տիեզերք 2021»-ի հաղթողի մասին

Հարնազը պայքարել է հոգեկան խանգարումների դեմ

«Միսս Դիվա» մրցույթի բացման ժամանակ Հարնազը պատմել է, թե ինչպես է փոփոխվել իր հոգեկան առողջությունը տարիների ընթացքում:

«Փխրուն հոգեկան առողջությամբ երիտասարդ աղջկանից, որը բախվել է մարմնական ամոթ ավսածին, մինչև մի կին, որը հառնել է փյունիկի պես՝ գիտակցելով իր իրական ներուժը: Անհատից, որը ժամանակին կասկածում էր իր գոյությանը,դարձել եմ մի կին, որը ձգտում է ոգեշնչել երիտասարդությանը: Այսօր ես հպարտորեն կանգնած եմ Տիեզերքի առջև՝ որպես խիզախ, աշխույժ և կարեկից կին՝ պատրաստ լինելով նպատակային կյանք վարելու և ուշագրավ ժառանգություն թողնելու համար» – մեկնաբանել է Հարնազը:

Հարնազի վրա ազդեցություն է ունեցել Պրիանկա Չոպրան

Գաղտնիք չէ, որ Պրիանկա Չոպրան ոգեշնչում է բազմաթիվ հնդիկ կանանց, այդ թվում՝ Հարնազին: «Միսս Դիվա» մրցույթում հաղթելուց հետո Հարնազը խոսել է այն մասին, թե ինչպես է Պրիանկան ոգեշնչում իրեն:

«Նա ստեղծել է իր սեփական ապրանքանիշը և ներկայացրել Հնդկաստանը ոչ միայն գեղեցկության մրցույթներում, այլև իր դերասանական և երգարվեստի տաղանդի շնորհիվ», – ասել է Հարնազը: «Նա բարձր է պահել Հնդկաստանի անունը, և ես հույս ունեմ, որ կգնամ նրա հետքերով և կվերադարձնեմ փառքը»: «Միսս Տիեզերք» մրցույթից հետո Պրիանկան Instagram-ում շնորհավորել է Հարնազին հաղթանակի կապակցությամբ:

Հարնազը արժևորում է կանանց հզորացումը

Հարնազին մեծացրել է ուժեղ ու հաջողակ մայր ու կին, հետևաբար նա դարձել է կանանց ուժեղ դարձնելու ջատագովը: Մանուկ հասակում նա մոր հետ աշխատել է առողջապահական ճամբարներում, որոնք կենտրոնացած էին կանանց առողջության և դաշտանային ցիկլի հիգիենայի վրա:

«Խորապես գիտակցելով այն արտոնությունը, որ տվել է իր մոր պայքարը՝ Հարնազն այսօր խստորեն պաշտպանում է կանանց հզորացումը, հատկապես կրթության, կարիերայի և ընտրություն կատարելու ազատության՝ իրենց սահմանադրական իրավունքների համար»:

mcms - Հարնազ Սանդհու. 5 բան, որ պետք է իմանալ «Միսս Տիեզերք 2021»-ի հաղթողի մասին