Logo

Հայտնի են ամենաշահութաբեր սմարթֆոնները

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:53 / 10.05.2022Լրահոս
ամենաշահութաբեր սմարթֆոն 2022

Samsung Galaxy S22 սմարթֆոնն արժեզրկվել է 47%-ով, ի տարբերություն iPhone 13-ի, որն արժեզրկվել է ընդամենը 16%-ով։ Վաճառքի համար նախատեսված ամենաեկամտաբեր սմարթֆոնները նշված են SellCell հետազոտական ​​ընկերության հոդվածում։

Նշվում է, որ iPhone 13-ը 3 անգամ ավելի շահավետ է վերավաճառքի համար, քան հարավկորեական ընկերության ֆլագմանը։ Ըստ հոդվածի՝ Pixel 6-ի գինը նույնպես կտրուկ էժանացել է․ այն արժեզրկվել է 42%-ով:

Համաձայն ուսումնասիրության՝ Samsung Galaxy S22+-ը 58%-ով ցածր է իր սկզբնական գնից՝ գործարկումից ընդամենը 2 ամիս անց: 128 ԳԲ ծավալով iPhone 13 Pro Max-ը ճանաչվել է` որպես վերավաճառքի լավագույն սարք: Սմարթֆոնը կորցրել է արժեքի ընդամենը 3․8%-ը։