Logo

Հայտնի է դարձել նոր PlayStation-ի և Xbox-ի թողարկման ամսաթիվը

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:24 / 26.05.2022Լրահոս
PlayStation 5 Pro-Xbox Series X/S

Չինական TCL ընկերությունը կանխատեսում է ներկայացրել խաղային կոնսոլների շուկայի զարգացման վերաբերյալ Լեհաստանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է PPE լրատվական պորտալը։

Չինական հեռուստացույցներ արտադրողը հայտարարել է, որ 2023-2024 թվականներին պատրաստվում է Playstation 5 Pro և Xbox Series X/S կոնսոլների ավելի հզոր տարբերակների թողարկմանը: Ընկերության տվյալներով՝ կոնսոլները կունենան 60-120 FPS կատարողականություն, 4K լուծաչափ և մինչև 8K մասշտաբայնություն՝ առանց կատարողականության վատթարացման:

Կոնսոլների վերջին սերնդում բարելավված տարբերակները նույնպես դուրս են եկել օրիգինալ մոդելների թողարկումից մի քանի տարի անց։ Այսպես, Xbox One X-ը դուրս եկավ Xbox One-ից չորս տարի անց, իսկ PlayStation 4 Pro-ն հայտնվեց օրիգինալ PlayStation 4-ից երեք տարի անց: