Logo

Ուկրաինայից հայտնի կատու Ստեփանի ինստագրամյան էջը չի թարմացվում

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:20 / 17.03.2022Լրահոս
Ստեփան կատու

Instagram սոցցանցում հայտնի կատու Ստեփանը և նրա տիրուհին Խարկովից են։ Մարտի 3-ից 1 միլիոն հետևորդ ունեցող հաշիվը չէր թարմացվում, ինչն առաջացրել էր երկրպագուների անհանգստությունը։

Այն բանից հետո, երբ լրատվամիջոցները նկատեցին Ստեփանի անհետացումն Instagram-ից, նրա տերը մարտի 6-ի երեկոյան նոր գրառում հրապարակեց։ Աննայի խոսքով՝ ինքն ու իր ընտանի կենդանին ապահով են և այժմ Ֆրանսիայում են։ Աննան ստիպված է եղել երկու օր անցկացնել Խարկովի իրենց տան նկուղում՝ ռազմական գործողությունների պատճառով, այնուհետ Խարկովի բնակչուհին կատվի հետ հասել է Լվով, այնտեղից՝ Լեհաստան, որից հետո կամավորներն օգնել են հասնել Ֆրանսիա։

Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո Ստեփանի պրոֆիլում երեք գրառում է հայտնվել: Վերջինում Աննան գրել է. «Մենք ողջ ենք»: Այդ ժամանակվանից էջը չի թարմացվել, կատվի երկրպագուներն անհանգստացած են և մեկնաբանություններում խնդրում են նրա տիրոջը պատասխանել։