Logo

Հայտնի է PlayStation-ի նոր բաժանորդագրության ճշգրիտ ամսաթիվը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:30 / 26.04.2022Լրահոս
Sony PlayStation Plus

Sony PlayStation Plus-ի նորացման բաժանորդագրությունը հասանելի կլինի մայիսի 23-ից՝ Ասիայում։

PlayStation Plus-ի բաժանորդագրությունը նախ կգործարկվի ասիացի օգտատերերի համար: Այդ մասին հայտնում է PlayStation բլոգը։ 

Ընկերության ներկայացուցիչները հայտնել են PlayStation-ի օգտատերերի համար խաղերի թարմացված բաժանորդագրության մեկնարկի ճշգրիտ ժամկետները: Մայիսի 23-ից PlayStation Plus-ը հասանելի կլինի ասիական տարածաշրջանի բնակիչներին՝ բացառությամբ Ճապոնիայի սպառողների. նրանց համար առաջարկը ակտուալ կդառնա  Հունիսի 1-ից, իսկ ահա ամերիկացի օգտատերերի համար՝ հունիսի 13-ից։ Եվրոպայում նոր բաժանորդագրության գործարկումը նախատեսված է հունիսի 22-ին։

Ընկերությունը նաև հայտնել է, որ բաժանորդագրության պրեմիում մակարդակը հասանելի կլինի այն տարածաշրջաններում, որտեղ նախկինում առկա է եղել PS Now խաղային ծառայությունը։ Այդ երկրների ցանկում ներառվել են նաև Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Հունաստանը, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Կիպրոսը, Ռումինիան, Սլովակիան և Սլովենիան։ 
«Մենք կենտրոնացած ենք խաղերի գրադարանի բազմազանության  միջոցով բարձրորակ, համադրված կոնտենտ տրամադրելու վրա»,- ասել են Sony-ի ներկայացուցիչները:

Ֆորմալ առումով Ռուսաստանը պատկանում է եվրոպական տարածաշրջանին, սակայն ռուս խաղացողների շրջանում նոր բաժանորդագրության առկայության մասին տեղեկություն չի հաղորդվում: Մարտի սկզբին Sony-ն հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնություն  կդադարեցնի ոչ միայն սարքավորումների մատակարարումները, այլև  PlayStation Store-ի աշխատանքները։

Sony-ն մարտի վերջին ներկայացրեց PlayStation-ի բաժանորդային խաղերը: Առաջարկը ներառում է անվճար թայլերի երեք մակարդակ՝ 10-18 դոլար ամսական վճարումով։