Logo

Հայտնվել են մանրամասներ Telegram Premium-ի՝ վճարովի մեսենջերի մասին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:26 / 03.05.2022Լրահոս
Telegram Premium

Բացառիկ արձագանքներ, նոր պիտակներ և հատուկ աստղ պրոֆիլի համար։

Փորձնական սերվերի վրա iOS-ի համար նախատեսված Telegram-ի բետա տարբերակում հայտնաբերվել է Telegram Premium ինտերֆեյսը։ Դա վճարովի բաժանորդագրություն է, որը թույլ է տալիս օգտվել որոշ բացառիկ հնարավորություններից:

  • Արդեն հայտնի է, որ Premium-ը թույլ կտա ավելի շատ արձագանքներ և նոր պիտակներ օգտագործել լիաէկրան անիմացիայով։
  • Եթե  Premium-ի օգտատերը բաժանորդագրությամբ հասանելի պիտակներ ուղարկի չբաժանորդագրված օգտատիրոջը, նա դրանք չի տեսնի, փոխարենը մեսենջերը նրան կառաջարկի բաժանորդագրվել:
  • Բաժանորդագրված բոլոր հաշիվները կնշվեն հատուկ աստղով․ դա նկատել է ծրագրավորող Ալեսանդրո Պալուցին։

Թե որքան կարժենա Telegram Premium-ը և երբ այն կհայտնվի, դեռևս պարզ չէ։ Ամենայն հավանականությամբ, սրանք այն գործառույթներից միայն մի քանիսն են, որոնք հասանելի կլինեն բաժանորդագրվելու դեպքում: