Logo

Հեռուստատեսային տաղավարում կապիկը հարձակվել է եգիպտացի հաղորդավարի վրա

Հեղինակ
Ասպրամ Սարատիկյան
00:00 / 11.06.2020Հոդվածներ
1016548 - Հեռուստատեսային տաղավարում կապիկը հարձակվել է եգիպտացի հաղորդավարի վրա

Եգիպտացի հաղորդավարուհի Լոբնա Ասալը (Lobna Asal) հարցազրույցի ժամանակ ստիպված է եղել փախչել ստուդիայից՝ կապիկի հարձակվելու պատճառով:

«El Watan» պարբերականը տեղեկացնում է, որ միջադեպը տեղի է ունեցել «Al Hayat» հեռուստաընկերության եթերում:

Լոբնա Ասալն իր գործընկեր Հուսամ Հադադի (Hussam Haddad) հետ  հարցազրույց էր վարում, նրանք տաղավարում հյուրընկալել էին եգիպտացի դերասան Իբրահիմ Էլ-Սամանին (Ibrahim El-Samman), ով եկել էր կապիկի հետ: Վերջինիս հետ նա նկարահանվել էր մի նախագծում:

Մինչ Հուսամ Հադադը և Իբրահիմ Էլ-Սամանը զրուցում էին, Լոբնա Ասալը կապիկին տարավ իր մոտ՝ բռնելով կապից: Մի քանի րոպե անց նա սկսեց խաղալ կենդանու հետ, սակայն կարճ ժամանակ անց կապիկը հակառակ արձագանքեց և հարձակվեց հաղորդավարուհու վրա: Զարմացած հաղորդավարուհին բղավեց և փորձեց հեռացնել կապիկին, այնուհետև ստիպված եղավ փախչել տաղավարից:

Video Player