Logo

Հղի Ռիհանան կիսամերկ զբոսնել է Բևեռլի Հիլզում

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:11 / 09.02.2022Լրահոս

Rihana

Հայտնի երգչուհի Ռիհանան հանրությանն է ներկայացել անկեղծ կերպարով՝ հղի փորիկն ի ցույց դնելով։ Նոր լուսանկարները հայտնվել են նրա երկրպագուների ինստագրամյան էջում: 

Աստղը կիսամերկ զբոսնել է Բևեռլի Հիլզում։ Նա կրել է սև կոստյում՝ ցուցադրելով մերկ կուրծքն ու որովայնը, ինչպես նաև բարձրակրունկներ:

Նշվում է, որ լուսանկարներն արվել են նկարահանումների ժամանակ:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Ռիհանան սպասում է իր առաջնեկին: Երեխայի հայրը ռեփեր A$AP Rocky-ն է։