Logo

Հնդիկ գեղեցկուհի Այշվարիա Ռայը Կաննում՝  ծաղկե դրախտ հիշեցնող Dolce & Gabbana զգեստով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:52 / 19.05.2022Լրահոս
Այշվարիա Ռայ-Կաննի

Եդեմական այգի՝ ծաղկած՝ փառատոնի կարմիր գորգի վրա․ այս զգեստը կարելի է անվերջ դիտել։

«Թագուհին ժամանեց»․ այսպես են սկսվում լրատվամիջոցների մեծ մասի վերնագրերը, քանի որ, իրոք, Այշվարիա Ռայը Կաննի կինոփառատոնի ոչ պաշտոնական «դեմքն» է, որի հայտնվելուն ամեն տարի սպասում է համաշխարհային հանրությունը։

Այս տարի ևս հնդիկ դերասանուհին չհիասթափեցրեց և հերթական անգամ ֆուրոր առաջացրեց. Այշվարիան հագել էր Dolce & Gabbana-ի սև զգեստ՝ կիսաշրջազգեստի երկայնքով կտրվածքով և մերկ ուսերով։ Զգեստի վրա, ասես գետնին, վարդերի, քրիզանթեմների ու քաջվարդերի հարյուրավոր բողբոջներ էին ծաղկել։

Այշվարիա Ռայ-2022

Անհավանական զգեստը նման էր կյանքի և կանացիության շլացուցիչ տոնակատարության։ Զարմանալի է, թե ինչպես է հնդիկ դերասանուհուն և «Միսս աշխարհին» այս տարիների ընթացքում հաջողվում պահպանել ամենահարգված գեղեցկուհու չափանիշը։