Logo

Հնագույն մարդիկ մեր շուրջը. իրակա՞ն են արդյոք հոբիթների մասին պատմությունները

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:45 / 22.04.2022Լրահոս
null

Նույնիսկ հստակ է, թե որտեղ կարելի է փնտրել նրանց։

The Scientist-ի համար գրված հոդվածում Ալբերտայի (Կանադա) համալսարանի մարդաբան Գրեգորի Ֆորտը պնդում է, որ հնագույն մարդկանց մի տեսակ կարող է դեռևս ապրելիս լինել Ինդոնեզիայում: Նրա կարծիքով՝ պալեոնտոլոգները և այլ գիտնականներ բաց են թողել պոտենցիալ ցնցող հայտնագործություն՝ անտեսելով Ֆլորես կղզու անտառներում ապրող «մարդ-կապիկի» մասին բնիկների պատմությունները:

Ֆորտը մի ամբողջ գիրք է նվիրել իր հետազոտությանը, որը լույս կտեսնի մայիսին: Դրանում նա մանրամասնում է լիո բնիկ ժողովրդի պատմություններն ու ականատեսների հաղորդումները տարօրինակ կենդանիների մասին, որոնք նման են փոքր մարդկանց, բայց չունեն զարգացած խոսք և չեն տիրապետում տեխնոլոգիաների: Ընդհանուր առմամբ, նա վկայակոչում է մոտ 30 ականատեսի վկայություն։

Լիոները նրանց համարում են մարդկանց անկատար հետնորդներ, բայց Ֆորտը կարծում է, որ իրավիճակը կարող է լինել ճիշտ հակառակը և  ուշադրություն է հրավիրում այս վայրում հայտնաբերված Homo floresiensis տեսակի բրածոների վրա։

Նրանք մարդկանց գաճաճ նախնիներն են, որոնք, ինչպես նախկինում ենթադրվում էր, մահացել են 50 հազար տարի առաջ: Նրանց անվանում են նաև հոբիթներ (լավագույն պահպանված գտածոյի չափահասը չի գերազանցել 110 սմ-ը), որոնց նկարագրությունը համապատասխանում է լիոների՝ «մարդ-կապիկների» մասին պատմություններին։ 

Ֆորտը նշում է, որ այս հաղորդագրությունները չեն կարող անտեսվել. հնարավոր է, որ Homo floresiensis-ը դեռ գոյություն ունի կամ մահացել է առնվազն 100 տարի առաջ, և նրանց որոնումներն ու ուսումնասիրությունները շատ ավելին կբացահայտեն մարդկային էվոլյուցիայի մասին: