Logo

Հոնկոնգ. խորտակվել է Բոնդի մասին ֆիլմից հայտնի Jumbo լողացող ռեստորանը (լուսանկար) 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:23 / 21.06.2022Լրահոս
Jumbo ռեստորան

Jumbo լողացող ռեստորանը, որը Հոնկոնգի հայտնի տեսարժան վայրերից էր, խորտակվել է նավահանգստից հեռանալուց օրեր անց, որտեղ այն գործել է մոտ 50 տարի: 

Aberdeen Restaurant Enterprises մայր ընկերությունը հայտնել է, որ «շատ վշտացած է միջադեպից», սակայն անձնակազմի անդամներից ոչ մեկը չի տուժել:

Ռեստորանը խորտակվել է Հարավչինական ծովում՝ անհայտ վայր գնալու ճանապարհին։

Jumbo-ն փակվել էր 2020-ի մարտին՝ Covid-19 համաճարակի պատճառով։

Ենթադրվում է, որ տարիների ընթացքում ավելի քան 3 միլիոն հյուր ճաշակել է կանտոնական խոհանոցի ուտեստը, ներառյալ թագուհին, Թոմ Քրուզը և Ռիչարդ Բրենսոնը:

Այն ցուցադրվել է մի քանի ֆիլմերում, այդ թվում՝ գործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում, սակայն համաճարակը մահացու հարված էր հասցրել բիզնեսին, քանի որ այցելուները հեռացել էին:

Jumbo ռեստորան