Logo

Հրաչյա Մարգարյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 09.06.2019ՍՊՈՐՏ
hrachya margaryan - Հրաչյա Մարգարյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:21

-

-

Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում այսօր ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ մրցումային օրն է․ ընթանում են եզրափակիչ գոտեմարտերը։

Հրաչյա Մարգարյանը (61 կգ) երեկ փայլուն գոտեմարտեր էր անցկացրել ու մտել եզրափակիչ։ Ոսկե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը մրցեց ուկրաինացի Օլեգսանդր Եվսիեյեյնկոյի հետ և վաղաժամ հաղթանակ տարավ 11։0 հաշվով։

Մարգարյանը իր ճանապարհը սկսել է որակավորման փուլից, որտեղ դժվարին հաղթանակ էր տարել Օլեգսանդր Սաբանովի նկատմամբ, 1/8 եզրափակիչում Հրաչյան ավելի վստահ տեսք ուներ ֆրանսիացի ըմբիշի հետ պայքարում և տարավ արժանի 14։2 հաշվով հաղթանակ, քառորդ եզրափակիչում նա գոտեմարտեց հույն Ջորջիոս Պիլդիսի հետ ու անցավ կիսաեզրափակիչ, որտեղ վերջին վայրկյաններին պարտության մատնեց թուրք Համզա Ալաջային։

Քիչ անց ոսկե մեդալի համար կպայքարի նաև Մհեր Մարկոսյանը (86 կգ)։

Հայաստանի հավաքականից նախօրեին բրոնզե մեդլաներ էին նվաճել Արման Անդրեասյանը (70 կգ) ու Արման Ավագյան (79 կգ)։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: