Logo

«Հրեշտակի թևեր»․ Hubble աստղադիտակը ցույց է տվել երկու գալակտիկաների բախումը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:30 / 21.04.2022Լրահոս
գալակտիկաների բախում

Այն թևերի տեսք ունի:

ՆԱՍԱ-ն նոր անսովոր լուսանկար է հրապարակել, որի վրա Hubble աստղադիտակը ֆիքսել է գեղեցիկ էֆեկտ, որն առաջացել է «Առյուծ» համաստեղությունում VV689 համակարգի գալակտիկաների միաձուլման արդյունքում: Այդ գործընթացը տևում է միլիարդավոր տարիներ և ի պատիվ դրա՝ համակարգը ոչ պաշտոնապես անվանում են «Հրեշտակի թևեր»։

Թեև երբեմն Երկրից կարելի է դիտել գալակտիկաների պատահական հավասարվելը, որի ընթացքում նրանք տեսողականորեն համընկնում են միմյանց՝ վերջիններս իրականում գտնվում են միմյանցից մեծ հեռավորության վրա։ VV689-ի դեպքում դրանք իրապես միաձուլվում են, որի արդյունքում համակարգի այդ հատվածը գրեթե համաչափ է թվում, ինչն էլ թևերի տպավորություն է թողնում։

Պատկերը ստացվել է «Galaxy Zoo» քաղաքացիական նախագծի շրջանակում, երբ հարյուր հազարավոր կամավորներ դիտարկում են ռոբոտացված աստղադիտակների տվյալները և դասակարգում գալակտիկաները: Դրա շնորհիվ գիտնականներին հաջողվել է հայտնաբերել գալակտիկաների շատ տարօրինակ և տպավորիչ տեսակներ, որոնցից շատերը նախկինում չեն ուսումնասիրվել: