Logo

Իկարդին՝ Ա Սերիայի 3 ակումբի տրանսֆերային թիրախում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:18 / 23.02.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին կարող է վերադառնալ Ա Սերիա:

Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ռոման», «Միլանն» ու «Նապոլին»:

Հիշեցնենք, որ 2013-2019 թվականներին արգենտինացի ֆուտբոլիստը հանդես է եկել իտալական մեկ այլ թիմում՝ «Ինտերում»:

Մաուրոյի գործող համաձայնագիրը նախատեված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Ընթացիկ մրցաշրջանում փարիզյան ակումբի կազմում Իկարդին մասնակցել է 26 հանդիպման, դարձել 5 գնդակի հեղինակ: