Logo

Իլոն Մասկ VS Բիլ Գեյթս. ինչու են վիճում միլիարդատերերը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:42 / 26.05.2022Լրահոս
elon musk vs bill gates

Պարզվում է, որ մեր մոլորակի երկու ամենահարուստ հանճարները՝ Իլոն Մասկը և Բիլ Գեյթսը, ամենևին էլ ընկերներ չեն, այլ հակառակը՝ նրանք պարբերաբար հրապարակայնորեն վիճաբանում են։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կբոյկոտի Twitter սոցիալական ցանցը, եթե Իլոն Մասկը, այդուամենայնիվ, դառնա դրա պաշտոնական սեփականատերը։

Խնդիրն այն է, որ ոչ վաղ անցյալում SpaceX-ի և Tesla-ի համահիմնադիրը գրեթե կնքեց գործարք Twitter-ը գնելու համար, բայց հետո ստիպված եղավ կասեցնել այս գործընթացը։ Իլոն Մասկը ծրագրել էր 44 միլիարդ դոլարով գնել սոցիալական այդ ցանցը։ Նպատակն է՝ հարթակը դարձնել ավելի ժողովրդավարական և բաց:

Բայց նրա «կոլեգա» Բիլ Գեյթսը գոհ չէ Իլոն Մասկի որոշումից։ Microsoft-ի ստեղծողը չի հավատում, որ միլիարդատերը կկարողանա դա անել։ Նա կարծում է, որ Իլոնը միայն կավելացնի ֆեյքերի տարածումը Twitter-ում։ 

«Նա միայն կվատթարացնի իրավիճակը: Նա իր ոլորտում ունի ինժեներների և փորձագետների հիանալի թիմ, բայց ես կասկածում եմ, որ Մասկը կկարողանա դա կրկնել այստեղ»,- ասել է նա։